483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Սթիվ Վոզնյակը խոստացել է վերադառնալ Հայաստան, քանի որ հոգու խորքում միշտ «մի քիչ հայ կմնա»
22:00
11 Նոյեմբերի 2011

Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (Steve Wozniak) ուրբաթ Երևանում հայ ուսանողների և գիտնականների հետ հանդիպման ժամանակ խոստացել է ապագայում անպայման վերադառնալ Հայաստան, քանի որ այս այցից հետո նա ընդմիշտ «մասամբ հայ կմնա»:

Սիլիկոնային հովտի լեգենդը չորեքշաբթի երեկոյան ժամանել է Երևան «ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակություն» ՀՀ նախագահի մրցանակը ստանալու համար:

«Այս այցը հանկարծակի էր, և բնականաբար անհնար է երկու օրվա ընթացքում տեսնել Հայաստանը: Ցանկանում եմ վերադառնալ, այցելել համալսարաններ, հանդիպել այստեղ ապրող հիանալի մարդկանց հետ», - ասել է նա:

Վոզնյակը տեխնիկայի ոլորտում մասնագիտացած հայ երիտասարդներին խորհուրդ է տվել հետևել նպատակին՝ «Սկզբից իմացեք, թե ինչ եք ուզում, ինչ է ուզում ձեր սիրտը և հետևեք ձեր սրտին: Դուք կարող եք գտնել վարձատրվող աշխատանք, դա նորմալ է, սակայն ժամանակ գտեք, թեկուզ գիշերը՝ ձեր երազանքներն իրականացնելու համար», - ասել է նա:

Վոզնյակը ընդգծել է, որ կարևոր չէ, թե հաջողության հասած մարդը որքան է վաստակում, քանի զբոսանավ և երկրպագու ունի, «շատ ավելի կարևոր է, թե ինչ ես զգում, բավարարված ես քո աշխատանքով, թե ոչ»:

Սթիվ Վոզնյակը և նրա կինը՝ Ջանեթ Վոզնյակը կմնան Հայաստանում մինչև նոյեմբերի 12-ը:
«ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակություն» մրցանակը Հայաստանում սահմանվել է 2010 թվականին: Մրցանակի առաջին դափնեկիրն է «Intel» կորպորացիայի Տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:35
02 Նոյեմբերի 2017
Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել
Նախատեսվում է ստեղծել լուրջ ծրագիր, որը հետաքրքիր զարգացում կունենա։
13:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
11:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
03:34
02 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
19:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
22:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
21:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
20:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
04:48
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
03:21
30 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
01:58
30 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
00:43
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։