486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը ընդառաջ է գնացել բնապահպաններին՝ Թռչկանի ջրվեժին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տրամադրելով
14:20
03 Նոյեմբերի 2011

Հինգշաբթի կայացած նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը Թռչկանի ջրվեժին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ է տրամադրել՝ ընդառաջ գնալով բնապահպանների կոչին՝ փոքր ՀԷԿ կառուցելու կապակցությամբ բնական հուշարձանը սպառնալիքի տակ դնելու վերաբերյալ:

Այս տարի «Ռոբշին» ՍՊԸ-ն, համապատասխան արտոնագիր ստանալով, 1050 կիլովատ հզորությամբ փոքր հիդրոէլեկտրոկայան է սկսել կառուցել ջրվեժի տարածքում՝ Չիչխան գետի հունի մոտ, ինչը բնապահպանների բողոքի առիթ է դարձել: ՀԷԿ-ի կառուցման նախագիծը դրական բնապահպանական փորձաքննություն է անցել: Այդ կապակցությամբ ստեղծված «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խումբը բազմիցս հայտարարել է, որ ՀԷԿ-ի գործունեությունը սպառնում է ջրվեժի պահպանմանը, որը բնական հուշարձան է համարվում:

Բնապահպանների բազմաթիվ գրավոր բողոքներից հետո շինարարական աշխատանքները դադարեցվել էին, բայց հետո նորից վերսկսվել, ինչի կապակցությամբ նախաձեռնող խումբը դիմել է Հանրային խորհրդին՝ շինարարությունը դադարեցնելու համար պաշտոնական թույլտվություն ստանալու համար:

«Բնապահպանության նախարարությունն ուսումնասիրել է խնդիրը և Հանրապետության նախագահի հանձնարարականով կայացրել որոշումներ, որոնց համաձայն մենք այդ ռիսկերը չեզոքացրել ենք։ Չնայած դրան՝ բնապահպանները խորհրդի նիստում բարձրացրեցին մեկ հարց։ Որպեսզի ապագայում էլ ջրվեժին վտանգ չսպառնա, նրանք առաջարկում են հստակ կարգավիճակ տալ այդ հողատարածքին, այդ հատվածին։ Այդ պարագայում արդեն նաև պետության կողմից երաշխավորված կլինի, որ ապագայում էլ որևէ վտանգ չի սպառնա ջրվեժին և այն ջրային ռեսուրսները, որոնք առկա են, այլ նպատակով չօգտագործվեն։ Այդ իսկ պատճառով էլ առաջարկում եմ այսօր որոշում սահմանել, որի համաձայն ջրվեժի տարածքը կօգտվի հատուկ պահպանվող տարածքի ռեժիմից»,- կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա, համապատասխան որոշումը կփոխանցվի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին, որպեսզի համապատասխան փաստաթղթերն ընդունվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իր կողմից լրագրողներին պարզաբանեց, որ Բնապահպանության նախարարությունը միշտ մասնակցել է կառուցողական քննարկումներին, որոնց արդյունքում այսօր նման որոշում է կայացվել: «Այդ որոշմամբ փոխվում է հողի կատեգորիան, և այն կգտնվի պահպանվող տարածքի ռեժիմում՝ որպես բնության հուշարձան»,- ասաց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։