482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում իրավախախտ երեխաների շրջանում առավել տարածված է գողությունն ու խուլիգանությունը. փորձագետ
14:16
01 Նոյեմբերի 2011

Հայաստանում անչափահաս իրավախախտների մասնակցությամբ հանցագործությունների մեծ մասը բաժին է հասնում գողություններին և խուլիգանությանը, երեքշաբթի տեղեկացրել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Յուլիանա Մելքոնյանը:

«Մենք մոնիտորինգ ենք անցկացրել, որի շրջանակներում 11 մասնագետ ներկա է գտնվել անչափահաս իրավախախտների գործով 43 դատական գործընթացների Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Դիտորներն օգնել են հավաքել ոչ միայն քանակական, այլև որակական տեղեկություն», - ասաց սոցիոլոգը մամուլի ասուլիսի ընթացքում:

Միջոցառման շրջանակներում ներկայացվեցին 43 դատական գործերով արված ուսումնասիրությունների արդյունքները՝ անչափահասների նկատմամբ արդարադատության համակարգում հիմնական թերությունների և բացթողումների բացահայտման նպատակով: Մոնիտորինգն անցկացրել են ԵՊՀ սոցիոլոգները «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Մելքոնյանի խոսքով՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում անչափահասների շրջանում հանցագործությունների 98 տոկոսը կատարում են տղաները, հանցագործությունների 62 տոկոսը կատարվում է մայրաքաղաքում:

«Երեխաներից շատերն իրավախախտման պահին չեն գիտակցում, որ հանցագործություն են կատարում և պատժվելու են դրա համար: Հաճախ երեխաներն անուղղակի կերպով են մասնակցում հանցագործություններին մեծահասակների ճնշման տակ», - նշեց Մելքոնյանը:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ղեկավար Արման Դանիելյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում ընդհանուր առմամբ անչափահասների շրջանում հանցավորությունն ավելի տարածված է, քան շատ այլ երկրներում:

«Չնայած այս ամենին, հարկավոր է բարեփոխել արդարադատության համակարգն անչափահասների նկատմամբ՝ գ այս ոլորտում մասնագիտացած դատավորների, քննիչների, մասնագետների մասնակցությամբ, ովքեր կօգտագործեին անչափահաս իրավախախտների հետ աշխատանքի հատուկ մոտեցումներ և մեթոդներ», - նշեց Դանիելյանը:

Նրա խոսքով՝ նման համակարգ արդեն վաղուց կիրառվում է Եվրոպայի շատ երկրներում և բավականին արդյունավետ է:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերի պատասխանատու Վլադիմիր Չունտուլովն իր հերթին ավելացրեց, որ այս ուսումնասիրության արդյունքները նպաստում են այս ոլորտի հիմնական խնդիրների արագ լուծմանը՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելով անչափահասների նկատմամբ կիրառվող բոլոր օրենքներն ու իրավական նորմերը:

«Հանցագործություն կատարած երեխաները պաշտպանության կարքի ունեն ոչ միայն կառավարության, այլև հասարակության կողմից: Կանխարգելիչ միջոցներից բացի, հարկավոր է քննարկել նաև պատժի այլընտրանքային միջոցները, որոնք թույլ կտան մեղմել անչափահասների համար ազատազրկման պայմաններն ու ժամկետները», - ասաց Չունտուլովը:

Ոստիկանության տվյալներով՝ 2011 թ.-ի առաջին հինգ ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է անչափահասների կողմից կատարված 169 հանցագործություն, ինչը 15,9 տոկոսով պակաս է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:53
23 Հոկտեմբերի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»–ին Հայաստանը հանդես կգա «Բումերանգով» (ՎԻԴԵՈ)
Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակը։
18:20
23 Հոկտեմբերի 2017
Ալեքսեյ Չումակովը առաջին անգամ պատմել է մոր` Լիլիա Ավանեսի Չումակովայի մահվան մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երգիչը առաջին անգամ խոսել է իր համար ամենաբարդ թեմայով։
16:40
23 Հոկտեմբերի 2017
Գլենդելի միջազգային կինոփառատոնում «Տարվա դերասան» է ճանաչվել Միքայել Շարաֆյանը (ՖՈՏՈ)
«Տարվա դերասան» մրցանակին է արժանացել ամերիկահայ դերասան, հագուստի դիզայներ Միքայել Շարաֆյանը։
15:59
23 Հոկտեմբերի 2017
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան ամուսնու հետ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ)
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան քաղաքացիական ամուսնու` Դավիթ Վարդանյանի հետ այցելել է Հայաստան։
13:08
23 Հոկտեմբերի 2017
2017 թ.–ի ամենահուսալի մեքենաների վարկանիշը
Հայտնի են 2017 թ.–ի ամենահուսալի ավտոմեքենաները։
21:39
22 Հոկտեմբերի 2017
Բրիտանական գրադարանում Հարրի Փոթերին նվիրված ցուցահանդես է բացվել
Լոնդոնի Բրիտանական գրադարանում բացվել է Հարրի Փոթեր մասին պատմող հայտնի վիպաշարին նվիրված ցուցահանդեսը։
20:47
22 Հոկտեմբերի 2017
Ռոնալդուն ներառվել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշում
Անցած տարի պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակել է 93 մլն դոլար։
18:11
22 Հոկտեմբերի 2017
Ճակատագրից չես փախչի. բրիտանուհին հաղթել է չարորակ ուռուցքը, սակայն մահացել է հաղթանակը նշելիս
54-ամյա բրիտանուհին կարողացել է հաղթահարել օնկոլոգիական հիվանդությունը, սակայն մահացել է այդ հաղթանակը նշելիս:
16:50
22 Հոկտեմբերի 2017
Ամերիկյան ռեստորանում «ուրվական են բռնացրել» (ՎԻԴԵՈ)
Մարզական բարի աշխատակիցները հայտարարել են, որ իրենց հաստատությունում ուրվական է ապրում։
15:25
22 Հոկտեմբերի 2017
Ռուս մոդելը խորտակել է հարուստ ընկերոջ մեքենան, ով հրաժարվել է աղջկան գումար տալ
Ամերիկացի բանկիրի կողմից լքված ռուս մոդելը խորտակել է նրա Mercedes S400-ը լողավազանում։
20:47
21 Հոկտեմբերի 2017
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Ներկայացնում ենք ուղեղի կաթվածի վաղ նշանները։
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։