480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարդահամարի նախնական տվյալները կհրապարակվեն 2012թ.-ի փետրվարին
15:45
24 Հոկտեմբերի 2011

Հայաստանի մարդահամարի արդյունքների առաջին նախնական տվյալները կհրապարակվեն 2012թ.-ի փետրվարի առաջին կեսին, հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

ՀՀ պատմության մեջ երկրորդ մարդահամարն անցկացվեց հոկտեմբերի 12-21-ը:

«Մենք կհրապարակենք հանրապետության բնակչության վերաբերյալ ընդհանրացված քանակական տվյալները, որը ստացել ենք մարդահամարի  աշխատանքների արդյունքում: Դա մեր առաջին նախնական տեղեկատվությունը կլինի»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կույումջյանը:

Ըստ նրա՝ քանի որ հարցաթերթիկների պատասխանների համակարգչային մշակման համար որոշակի ժամանակ է հարկավոր, ԱՎԾ-ն մարդահամարի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կհրապարակի 2012թ.-ի սեպտեմբերի վերջից հոկտեմբերի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում:
«Նախատեսվում է, որ 2013թ.-ին (մարդահամարի տվյալները) հրապարակվելու են բրոշյուրի տեսքով, ինչպես նաև՝ էլեկտրոնային և այլ հնարավոր ձևաչափերով»,- ասաց նա:

Խոսելով մարդահամարի գործընթացի մասին` վարչության պետը նշեց, որ այդ աշխատանքներում ընդգրկված է եղել շուրջ 12 հազար ժամանակավոր աշխատող, որոնց աշխատանքը համակարգել են հաշվարար-հրահանգիչները:

Ինչպես տեղեկացրեց Կույումջյանը, մարդահամարի ընթացքում թույլ տրված սխալներն ու անճշտությունները նվազագույնին հասցնելու, ինչպես նաև հավաքված տեղեկատվության ամբողջությունն ապահովելու համար հոկտեմբերի 22-ից բոլոր հաշվիչ տեղամասերում տնային տնտեսությունների կրկնակի վերահսկողական այցելություններ են իրականացվելու՝ հաշվարար-հրահանգչի մասնակցությամբ պատահական ընտրության մեթոդով:

«Հոկտեմբերի 27-31-ը Վիճակագրական ծառայությունը հայտարարությամբ կդիմի հանրապետության բոլոր այն բնակիչներին (որոնց հոկտեմբերի 12-21-ն ընկած ժամանակահատվածում չեն այցելել հաշվարարները), որպեսզի նրանք մինչև հոկտեմբերի 31-ը այդ մասին հայտնեն ԱՎԾ տեղամասային գործակալություններ կամ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչություն»,- ասաց նա:

Կույումջյանը նշեց, որ օրենքով հաստատված ընթացակարգերի համաձայն` մարդահամարի գործընթացն իրականացվում է նաև քրեակատարողական հաստատություններում, մանկապարտեզներում, ծերերի կամ հաշմանդամների խնամքի հաստատություններում, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններում, և ստացված տվյալները նաև տրամադրվելու են ԱՎԾ մարդահամարի վարչություն և հրապարակվելու են:

«Ժամկետային զինծառայողների մարդահամարն իրականացվել է իրենց տներում, իսկ զորամասերում հաշվի են առնվել միայն այն սպայական կազմի ներկայացուցիչները, ովքեր իրենց ընտանիքներով բնակվում են այդ զորամասերի տարածքում»,- պարզաբանեց նա:
Վարչության պետը նաև նշեց, որ տեղամասային գործակալություններ և անմիջապես վարչություն բազմաթիվ զանգեր են ստացվել հանրապետության բնակիչների կողմից՝ պարզաբանվող հարցերով կամ բողոքներով, ի պատասխան որոնց կամ անհրաժեշտ տեղեկատվություն է տրվել մարդահամարի ներմուծման ընթացակարգի և նպատակների մասին, կամ համապատասխան որոշումներ են տրվել «տաք հետքերով»:

Խոսելով հաշվարարների ընտրության մասին՝ Կույումջյանը տեղեկացրեց, որ նրանք ընտրվել են համայնքների ղեկավարների կողմից ներկայացված թեկնածություններով, իսկ Երևանում նրանց կազմը ձևավորվել է հիմնականում այն անձանց թվից, ովքեր մասնակցություն են ունեցել անցած մարդահամարներին:

«Հաշվարարների աշխատավարձը կազմում է 45 հազար դրամ (մոտ 120 դոլար), որը տրվում է նաև կրթական դասընթացների, ատեստավորմանը մասնակցելու, անմիջապես մարդահամարն անցկացնելու, ինչպես նաև վերահսկիչ միջոցառումներին մասնակցելու և արված աշխատանքը հաշվարար- հրահանգիչներին փոխանցելու համար»,- պարզաբանեց նա:

Նա տեղեկացրեց, որ հարցաթերթիկում ներառված է տարբեր սոցիալական և քաղաքական կարգավիճակներում և տարիքային կատեգորիայում գտնվող անձանց ուղղված 33 անհատական հարց, 15 հարցը վերաբերում է տնային տնտեսությունների կենսամակարդակին, չորսը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու և հողի կամ տնային կենդանիների սեփականության մանրամասներին, ինչպես նաև ընդհանուր տնտեսական բնույթի երեք հարց:

«Ընդունված միջազգային չափանիշների համապատասխան, ազգության, մայրենի լեզվի և կրոնի վերաբերյալ հարցերին մարդիկ իրավունք ունեն պատասխանել կամ հրաժարվել պատասխանից, քանի որ դրանք հարցվողի կյանքի խիստ անձնական ասպեկտներն են շոշափում»,- ասաց նա:
Առաջին անգամ ՀՀ մարդահամարն անցկացվել է 2001թ.-ին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: