480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մարդահամարն անցել է առանց լուրջ խոչընդոտների և խախտումների. փորձագետ
19:26
21 Հոկտեմբերի 2011

Հայաստանում մարդահամարն անցել է առանց լուրջ խոչընդոտների և խախտումների, ուրբաթ լրագրողներին ասաց մարդահամարի պատրաստման և անցկացման պետական հանձնաժողովի անդամ Գագիկ Գևորգյանը:

ՀՀ պատմության մեջ երկրորդ մարդահամարն անցկացվել է հոկտեմբերի 12-21-ն ընկած ժամանակահատվածում:
«Մարդահամարն, ընդհանուր առմամբ, բավական լավ է անցել, և միակ խոչընդոտը, որին մենք հանդիպեցինք, մարդկանց անպատրաստվածությունն ու մտավախություններն էին, ովքեր սկզբնական փուլում վախենում էին բացել դուռը կամ չէին ցանկանում պատասխանել մի քանի հարցերի»,- ասաց Գևորգյանը:

Ըստ նրա, աշխատանքների գործընթացում հիմնական խնդիրները վերացվել էին, և հաշվարարներին հաջողվել է քաղաքացիներին պարզաբանել միջոցառման կարևորությունն ու հարցերի լիարժեք և անկեղծ պատասխանների անհրաժեշտությունը:
«Բնականաբար, հարցաշարում այնպիսի հարցեր են եղել, որոնց պատասխանելը պարտադիր չէր, բայց մենք փորձում էինք համոզել մեր համաքաղաքացիներին, որ այդ հարցերին պատասխանելով, նրանք կարող են երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ լիովին պատկերացում ձևավորել»,- նշեց Գևորգյանը:

Ամերիկացի անկախ փորձագետ Օլիվեր Ֆիշերն իր հերթին նշեց, որ Հայաստանի մարդահամարն անցնում է կազմակերպված և առանց որևէ խախտումների:

«Ես գոհ եմ հայ հաշվարարների պատրաստվածության մակարդակից և բնակչության բարյացակամ տրամադրվածությունից, ովքեր պատրաստ են մասնակցել նման միջոցառումներին»,- ավելացրեց Ֆիշերը: 
Մարդահամարի նախնական տվյալները կհրապարակվեն 2012թ.-ի  սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին:
Հայաստանի առաջին մարդահամարն անցկացվել է 2001թ.-ին: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը: