486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկացիների կեսը կողմ է մարիխուանայի օրինականացմանը. Gallup կենտրոնի հարցում
14:29
18 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացիների ճիշտ կեսը կողմ է մարիխուանայի օրինականացման գաղափարին, դա են վկայում Gallup հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Այս տարի պատասխանողների 46 տոկոսը դեմ են, ինչպես նշվում է հասարակական կարծիքի հարցումների կենտրոնի կայքում, նշում է ՌԻԱ Նովոստին:

Առաջին անգամ Gallup-ը ԱՄՆ-ի բնակիչների՝ մարիխուանայի նկատմամբ վերաբերմունքի հետազոտությունն անցկացրել է 1969թ.-ին, այն ժամանակ պատասխանողների միայն 12 տոկոսն էր «կողմ» արտահայտվել, իսկ 84 տոկոսը «դեմ» էր: 70-ական թվականների վերջից մինչև անցած հարյուրամյակի 90-ականների սկիզբը կանեփի օրինականացման կողմնակիցների թիվը պահպանվում էր մոտավորապես 25 տոկոսի մակարդակում, բայց նոր հազարամյակի սկսվելուն պես գերազանցեց 30 տոկոսը:

ԱՄՆ-ում մարիխուանայի մասին օրենքների բարեփոխմանը կողմ հանդիսացող կազմակերպություն է գործում, որը հաստատում է, որ դա Ամերիկայում ըստ ճանաչվածության երրորդ թմրանյութն է՝ ալկոհոլից և ծխախոտից հետո: Որոշ նահանգներ դադարել են մարիխուանայի օգտագործումը հանցագործություն համարել, իսկ մի քանիսը թույլ են տվել այդ թմրանյութի կիրառումը՝ բժշկական նպատակներով:
Ինչպես նշվում է Gallup կենտրոնի կայքում, ԱՄՆ նախկին գլխավոր վիրաբույժ Ջոյսելին Էնդերսը և այլ պաշտոնական անձինք կոչ են արել մարիխուանայի օրինականացմանը համազգային մասշտաբով:

Անցյալ տարի կենտրոնի հետազոտությունները ցույց տվեցին, որ ամերիկացիների 70 տոկոսը կողմ են եղել  ցավազրկելու նպատակով և հիվանդների տառապանքները թեթևացնելու համար մարիխուանայի օգտագործումը թույլատրելուն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: