482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ երեք մարզերի դպրոցականները վիտամիններով հարուստ հրուշակեղեն կուտեն
16:58
14 Հոկտեմբերի 2011

«Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի դպրոցների տարրական դասարանների աշակերտները կապահովվեն վիտամիններով հարուստ հրուշակեղենով, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայասատանյան գրասենյակի ղեկավար Մարիա Լուկյանովան:

«Երկար տարիների մշակումներից հետո մենք վիտամինների այնպիսի բանաձև ենք ստացել, որը լավագույն կերպով ապահովում է երեխաների հավասարակշիռ սնունդը: Դրանք B, C, A խմբերի վիտամիններն են»,- ուրբաթ Պարենի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ավելացրեց Լուկյանովան:

Նա նշեց, որ վիտամիններով հարուստ մրգային շոկոլադները 45 տարվա փորձի հիման վրա ստեղծված մեթոդաբանությամբ են մշակվել, որը կիրառվում է ռուսական դպրոցներում: Շոկոլադի լցոնը տարբեր կլինի՝ սալոր, խնձոր, ծիրան:

«Նախագիծն իրականացվելու է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում՝ այն մարզերում, որտեղ պայմաններ չունենք, որպեսզի տաք սնունդ պատրաստենք, որը մենք ապահովում ենք Տավուշի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի դպրոցներում»,- ավելացրեց նա:
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօերն Դավիթ Ամիրյանն իր հերթին նշեց, որ չոր սննդարար սնունդ ապահովելու նախագիծը մշակելիս՝ նախատեսվել է տեղական արտադրությանն աջակցելու բաղադրիչը: «Այսպիսով, հրուշակեղենի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրամասերը գնվելու են տեղում՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներից»,- հայտնեց նա:

Ըստ նրա, շատ կարևոր է, որ չորացրած մրգերը հատկապես տեղական արտադրության լինեն: «Սա ֆինանսական-տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը դիմակայելու  արդյունավետ միջոց է, որը դրա հետ մեկտեղ աջակցում է դպրոցականներին և տեղիական արտադրողներին»,- ընդգծեց Ամիրյանը:

«Դպրոցական սնունդ» ծրագիրը հաշվառված է 2010-2013թթ.-ի համար, իրականացվում է Ռուսաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ, որն այդ նպատակներով 8 մլն դոլար է հատկացրել, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության տեխնիկական աջակցությամբ:
Ծրագրի շրջանակներում դպրոցական սնունդով ապահովվում է շուրջ 50 հազար դպրոցական, ովքեր սովորում են Հայաստանի 10 մարզերից յոթում՝ պարենային անվտանգության տեսանկյունից առավել խոցելի 700 դպրոցներում: Դպրոցական նախաճաշերի համար սննդամթերքի մատակարարումն իրականացրել է ռուսական հացահատիկային միասնական ընկերությունը:

2011թ.-ին Պարենի համաշխարհային օրը նվիրված է «Պարենի գները՝ ճգնաժամից դեպի կայունություն» թեմային, որն ընդգծում է պարենային օգնության դերը սննդամթերքի անկանխատեսելի գներից տուժած խոցելի խմբերի պաշտպանության հարցում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։
10:26
22 Մայիսի 2017
Արմեն Մուրադյանը վիրահատվել է
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
19:36
21 Մայիսի 2017
Ճարպն այրող վեց մթերք
Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։
18:25
21 Մայիսի 2017
Լուրերի հաղորդավարուհին շոկի մեջ է ընկել ստուդիայում հայտնված շան պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Мир 24» հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհին վախեցել է սև շան պատճառով, որը ուղիղ եթերի ընթացքում հայտնվել է սեղանի տակից:  
17:13
21 Մայիսի 2017
Մոռացեք հիվանդությունների մասին. երեխայի իմունիտետն ամրապնդելու 5 պարզ կանոն
Ներկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն ամրապնդել երեխայի իմունիտետն և մոռանալ հիվանդությունների մասին։
13:07
21 Մայիսի 2017
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություններ, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
Գոյություն ունեն հիվանդություններ, որոնց ընթանում են գրեթե առանց ախտանիշերի, և մի գեղեցիկ օր բացահայտում են իրենց:
10:30
21 Մայիսի 2017
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում. մի շարք մարզերում սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանի տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։
20:22
19 Մայիսի 2017
Սուրենյան. Երևանը հրաշքով փրկվեց պտտահողմից (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երևանն այսօր հրաշքով փրկվեց եղանակային աղետից։
18:55
19 Մայիսի 2017
Հրապարակվել է տեսանյութ, որն ապացուցում է Էրդողանի ներգրավվածությունը ԱՄՆ–ում խաղաղ ցուցարարների ծեծին
Տեսագրությունն անուղղակիորեն մատնանշում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներգրավվածությունը Վաշինգտոնում հայ, քուրդ և եզդի խաղաղ ցուցարարների դաժան ծեծին:
15:47
19 Մայիսի 2017
Փորձագետ. հայկական սփյուռքը պետք է դաժան արձագանքի Վաշինգտոնում Էրդողանի կողմանիցների կողմից ցուցարարների ծեծին
ԱՄՆ-ի հայկական համայնքը պետք է ամենադաժան կերպով արձագանքի Ռեջեփ Էրդողանի կողմնակիցների կողմից Վաշինգտոնում հայ, քուրդ, եզդի խաղաղ ցուցարարների ծեծին:
12:09
18 Մայիսի 2017
Երևանում երկու նոր արագաչափ կգործարկվի
Երևանում կգործարկվի երկու նոր արագաչափ։
13:17
17 Մայիսի 2017
ՃՈ իրավախախտումների մասին որոշումների ծանուցումները՝ SMS հաղորդագրության միջոցով
Գործարկվելու է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների մասին որոշումների ծանուցումները SMS–ի միջոցով ստանալու համակարգը: