478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Միրգն ու բանջարեղենը նվազեցնում են սրտի հիվանդությունների «գենետիկ» ռիսկը
11:01
12 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սրտի հիվանդությունների գենետիկ հակվածություն ունեցող մարդիկ կարող են էականորեն նվազեցնել դրանց ռիսկը թարմ մրգերով և բանջարեղենով հարուստ սննդակարգի օգնությամբ, տեղեկացնում են կանադացի գիտնականները PLoS Medicine ամսագրում հրապարակված հոդվածում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մաքգիլի համալսարանից Ջեյմի Էնգերտի (Jamie Engert) խումբն ու Մաքմասթեր համալսարանից Սոնի Անանդը (Sonia Anand) ուսումնասիրել են սրտի հիվանդությունների ժառանգական հակվածության և կենսակերպի միջև գոյություն ունեցող կապը: Մասնավորապես, գիտնականները հետազոտել են գենետիկ ռիսկի ամենաուժեղ «մարկերներից» մեկը՝ իններորդ քրոմոսի 9p21 հատվածը:

«Մենք գիտենք, որ 9p21 հատվածում տեղի ունեցող որոշակի փոփոխությունները բարձրացնում են սրտի հիվանդությունների ռիսկը: Սակայն մեզ համար անակնկալ էր այն, որ առողջ սննդակարգը կարող է էականորեն թուլացնել դրանց ազդեցությունը», - ասել է Էնգերտը, ում խոսքերը մեջբերում է համալսարաններից մեկի մամուլի ծառայությունը:

Գիտնականները մշակել են 27 հազար մարդու տվյալներ՝ նրանց համար համադրելով «գենետիկ» ռիսկի գործոններն ու սնվելու ռեժիմը: Պարզվել է, որ 9p21-ի ռիսկային հատվածներ ունեցող մարդիկ, ովքեր առողջ սննդակարգ էին պահպանում՝ բանջարեղենի, մրգերի և հատապտուղների մեծ քանակությամբ, ունեին սրտի հիվանդությամբ տառապելու նույն հնարավորությունը, ինչ որ նրանք, ովքեր չունեին սրտի հիվանդությունների ժառանգական հակվածություն:

«Մենք համոզվեցինք, որ բարձր ռիսկայնություն ունեցող գենոտիպի ազդեցությունը կարելի է կոմպենսացնել մրգերով և բանջերեղենով հարուստ սննդակարգով: Այսպիսով, մեր արդյունքները հաստատում են առողջ լինելու նպատակով ավելի մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն օգտագործելու խորհուրդները», - նշել է Անանդը:

Հոդվածի հեղինակների խոսքերով՝ դեռևս պարզ չէ, թե ինչպես են փոխգործակցում այս երկու գործոնները, սննդի օգնությամբ ժառանգական ռիսկի նվազեցման կոնկրետ մեխանիզմ բացահայտելու համար կպահանջվեն լրացուցիչ հետազոտություններ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»:
14:57
08 Օգոստոսի 2017
Սպառողական վարկեր «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության դեպքում ՎՏԲ–Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը:
16:01
07 Օգոստոսի 2017
Քլոյե Քարդաշյանը սեր է խոստովանել հայերենով (ՖՈՏՈ)
Աղջիկը մակագրել է 26-ամյա ընկերոջ հետ համատեղ լուսանկարը։