484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
«Ռուսական արջուկ» միջազգային խաղ-մրցույթը Հայաստանում կանցկացվի նոյեմբերի 11-ին
16:28
10 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային խաղ-մրցույթն այս տարի  կանցկացվի նոյեմբերի 11-ին Հայաստանում, հաղորդում է Հայաստանում մրցույթի բացառիկ կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամը։

«Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» խաղ-մրցույթը համարվում է «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» միջազգային հանրաճանաչ ու սիրված մրցույթի կրտսեր «եղբայրը»: «Մրցույթի գլխավոր նպատակն է՝ համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցույց տալով ռուսաց լեզվի ողջ հմայքն ու հարստությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթն անցկացվում է Հայաստանում արդեն երկրորդ անգամ: «Այս տարի մրցույթի աշխարհագրությունն ընդլայնվել է. մրցույթին մասնակցելու հրավեր-փաթեթներն արդեն ուղարկվել են ՀՀ բոլոր քաղաքների 553 և Ստեփանակերտի բոլոր 13 դպրոցներին»,- նշում են կազմակերպիչները:

Մեկնարկել է նաև մրցույթին մասնակցել  ցանկացող աշակերտների գրանցումը: Դպրոցներում աշակերտների գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 13-ն է, իսկ  դպրոցների հայտերի ներկայացման վերջնաժամկետը` հոկտեմբերի 20-ը:

Անցյալ տարի «Ռուսական արջուկ» խաղ-մրցույթին մասնակցեցին Երևանի թվով 41 և Գյումրու 8 դպրոցների 2130 աշակերտներ, որոնցից 144-ն արժանացել է մրցանակների։

Մրցույթի գործընկերն է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կից «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը:
14:01
20 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը նիհարել է և կրկին մերկացել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նիհարել է գրիպից հետո և մերկացել։
15:40
19 Ապրիլի 2017
Թրամփը խստացրել է օտարերկրացիների ժամանակավոր աշխատանքային վիզաների տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել օտարերկրացի բարձրակարգ աշխատողների ժամանակավոր աշխատանքային վիզաների վերաբաշխման ծրագրի վերաբերյալ։
19:25
18 Ապրիլի 2017
Ողջ գիշեր փակ կլինի Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածը
Ողջ գիշեր փակ կլինեն Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածն ու Ավանի փողոցներից մեկի հատվածը։
15:43
18 Ապրիլի 2017
Նիկոլայ Բասկովը հայկական երգ է նվիրել Արա Աբրահամյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը հայերեն երգ է երգել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ծննդյան օրվա երեկույթին։
14:30
18 Ապրիլի 2017
Ուղևորը «հաշիվ պարզելու» է կանչել օդանավի օդաչուին.չվերթը խափանվել է
Մոսկվա–Երևան չվերթի անձնակազմը բոյկոտել է թռիչքը:
11:29
18 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանն օգնության ձեռք է մեկնել անտուն–թափառականին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին ցույց է տվել իր անձի վեհությունը։