478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուսալեզու ԶԼՄ-ները լուծում են հայկական հասարակության մեջ առկա ռուսալեզու լսարանի պահպանման և ավելացման խնդիրը
12:10
07 Հոկտեմբերի 2011

Հայաստանում ռուսալեզու ԶԼՄ-ները շատ կարևոր խնդիր են լուծում՝ էթնիկ առումով բավական միատեսակ հայկական հասարակության մեջ առկա ռուսալեզու լսարանի պահպանումն ու ավելացումը, ասել է  «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» զարգացման հիմնադրամի նախագահ Վալերի Տուրսունովը:

«Իսկ դրա համար հայկական ռուսալեզու զանգվածային լրատվամիջոցները պետք է հետաքրքիր և բազմազան, օբյեկտիվ և հրատապ լինեն, նրանք պետք է նպատակաուղղված լինեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը՝ համագործակցության նոր գաղափարներ և ուղղություններ առաջարկելով»,- ուրբաթ «Ռուսալեզու մեդիատարածքը Հայաստանում. ներկան և ապագան» թեմայով կլոր սեղանի բացման ընթացքում ունեցած ելույթում ասել է նա:

Տուրսոնովը նշել է, որ Հայաստանում ռուսալեզու ԶԼՄ-ները պետք է շահագրգռված լինեն Հայաստանի ռուսալեզու մեդիատարածքի զարգացման հարցերի մասնագիտական քննարկման, խնդիրների վերլուծման, նոր գաղափարների և նախագծերի մշակման հարցում, «ինչն էլ այդ կլոր սեղանի կազմակերպության գլխավոր գաղափարներից մեկն է»:

ՌԴ նախագահի աշխատակազմի արտերկրի հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Սերգեյ Վինոկուրովն իր հերթին ՌԴ նախագահի վարչության անունից ողջունելով ֆորումի ողջ մասնակիցներին, նշել է, որ տվյալ միջոցառման շրջանակներում լավ հնարավորություն է տրվում Հայաստանում ռուսալեզու ԶԼՄ-ների գործողությունների և դրության մասին առավել արդիական հարցերը  քննարկելու և հետագա համագործակցության հեռանկարները և այդ ուղղությամբ աշխատանքները որոշելու համար:
«Ռուսալեզու մեդիատարածքը Հայաստանում. ներկան և ապագան» թեմայով կլոր սեղանը կազմակերպվել է «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» զարգացման հիմնադրամի և «Առաջ Ռուսաստան և Հայաստան» հայկական հիմնադրամի կողմից՝ ՌԴ նախագահի աշխատակազմի արտերկրի հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության աջակցությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: