486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Սկսվում է «գրին քարտի» խաղարկության մասնակցության հայտերի ընդունումը
11:25
04 Հոկտեմբերի 2011

Ամերիկյան «գրին քարտի» (Green Card)՝ մշտական բնակության իրավունքի խաղարկության մասնակցության հայտերի ընդունումը սկսվում է երեքշաբթի, ՌԴ քաղաքացիները նույնպես կարող են մասնակցել խաղարկությանը:

ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

2013 թվականի խաղարկությանը, ինչպես նախորդ տարիներին, կխաղարկվի 50 հազար «գրին քարտ», որոնք Միացյալ Նահանգներում մշտական բնակության և աշխատանքի իրավունք են տալիս: Իմիգրացիոն արտոնագրերի ստացման համար կարելի է դիմել 2011 թվականի հոկտեմբերի 4-ի կեսօրից մինչև հոկտեմբերի հինգի կեսօրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ոչ մի երկիր նույն տարում չի կարող ստանալ հասանելի «գրին քարտերի» ամբողջ թվի ավելի քան 7 տոկոսը»,- նշվում է պետդեպարտամենտի հաղորդագրությունում:

Երբ որոշ երկրներից արտագաղթողների թիվը շատ է մեծանում, երկիրը հանում են այն երկրների ցուցակից, որոնց քաղաքացիները կարող են մասնակցել «գրին քարտի» խաղարկությանը: Այս տարի ցուցակից հանվել են Բանգլադեշը, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Կոլումբիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Էկվադորը, Գվատեմալան, Հաիթին, Հնդկաստանը, Մեքսիկան, Պակիստանը, Պերուն, Ֆիլիպինները, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան (բացի Հյուսիսային Իռլանդիայից) և Վիետնամը: «Այդ երկրների քաղաքացիները չեն կարող «գրին քարտի» հայտ ներկայացնել, որովհետև վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ են ուղարկել ավելի քան 50 հազար ներգաղթյալ»,- ասվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հաղորդագրությունում:

Լեհաստանն այս տարի վերադարձել է խաղարկությանը մասնակցության իրավունք ունեցող երկրների ցուցակը: Ցուցակն ընդլայնվել է նաև նոր երկրի` Հարավային Սուդանի հայտնվելու հաշվին:

«Գրին քարտերը» խաղարկվում են աշխարհագրական վեց տարածաշրջաններում: Մուտքի արտոնագրերի ամենամեծ թիվը հասնում է ԱՄՆ-ում ներգաղթի ամենացածր մակարդակով տարածաշրջաններին: Ռուսաստանը մասնակից երկրների ցուցակում չի եղել 2005-ից 2010 թվականները:
Առայսօր խաղարկության ստացված հայտերի թվով առաջատար են եղել աֆրիկյան և եվրոպական տարածաշրջանները, որոնց կազմում է ՌԴ-ն: Նախորդ տարի Ռուսաստանին բաժին է ընկել 2353 հաջողված հայտ: Ընդհանուր առմամբ «գրին քարտի» հայտ է ներկայացրել 84 հազար ռուս, իսկ, ընտանիքի անդամների հետ` 167 հազար: Խաղարկության մասնակցության հայտերի ընդհանուր թիվը կազմել է 14,8 միլիոն մարդ (գրեթե 20 միլիոն` եթե բացառվեն բարեկամները):
Ծրագրի բոլոր մասնակիցները պետք է համապատասխանեն կրթական և մասնագիտական չափանիշներին: Հայտ ներկայացնողները պարտավորվում են հարցաթերթիկում թվարկել 21 տարեկանից ցածր իրենց բոլոր երեխաներին և ամուսնուն/կնոջը: Միևնույն ժամանակ, ամուսինները կարող են առանձին հայտեր ներկայացնել` հարցաթերթիկում գրելով միմյանց անունները: Եթե ամուսիններից մեկը խաղարկության մասնակիցների ցուցակում չընդգրկված երկրի քաղաքացի է, ապա նա կարող է ընդգրկվել հայտում, բայց նա ինքը չի կարող հայտ ներկայացնել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից: