484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+15
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական խոսքի օրերին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում
16:41
03 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ-ի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ Հայաստանում կազմակերպվող Ռուսական խոսքի օրերի շրջանակներում միջոցառումներ կանցկացվեն հոկտեմբերի 3-ից 9-ը երկրի բոլոր մարզերում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը:

«Միջոցառման շրջանակներում հասարակական և պետական գործիչներ, Ռուսաստանի ստեղծագործական և գիտական մտավորականության ներկայացուցիչներ «Ռուսական ժամ» կանցկացնեն Հայաստանի քաղաքային և գյուղական դպրոցներում, որտեղ երեխաները ռուսերեն են ուսումնասիրում»,- ասաց Կրիվոպուսկովը:

Ըստ նրա, Հայաստանի բոլոր դպրոցներում 2-րդից 12-րդ դասարաններում ռուսաց լեզվի ուսումնասիրման փաստը նպաստում է երկու ազգերի մշակութային փոխհարստացման գործընթացի զարգացմանը:

«Մենք բարձր ենք գնահատում, որ մեր լեզուն ուսումնասիրվում է հայկական դպրոցներում, և այս տարվա սեպտեմբերից Հայաստանի սահմանամերձ յոթ ռուսական դպրոցներում երեխաները կսկսեն հայոց լեզվի պարտադիր ուսումնասիրումը»,- ասաց Կրիվոպուսկովը:
Միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 7-ին ակնկալվում է Հայաստանի տարբեր մարզերից 20 պատանի տաղանդների ելույթ Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև մոսկովյան երիտասարդական թատրոնի ելույթը Եղեգնաձորում, Կապանում և Գորիսում:

Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը ասուլիսի ընթացքում իր հերթին նշեց, որ Ռուսական խոսքի օրերն անցկացվում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
«Մեզ համար շատ հաճելի է Հայաստանում Ռուսական խոսքի օրեր տոնել արդեն չորրորդ անգամ, և հույս ունենք, որ այդ ավանդույթը կշարունակվի նաև հետագայում»,- նշեց Սամուելյանը:

Բացի այդ, ռուսական պատվիրակության անդամ, «Գրաժդանին» («Քաղաքացի») ամսագրի գլխավոր խմբագիր Նիկոլայ Կրիվոմազովը, որ ռուսաց լեզուն մեռնում է Ռուսաստանում և ապրում է միայն «հայրենիքի» սահմաններից դուրս:

«Այն, ինչ անում եք, մեծ գործ է, դուք վերադարձնում եք ռուսերենը ծայրամասերից դեպի իր ծագման կենտրոն և նպաստում եք դրա զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում»,- ասաց Կրիվոմազովը՝ դիմելով միջոցառման կազմակերպիչներին:
Հայաստանում Ռուսական խոսքի օրերն անցկացվում են 2007 թվականից Հայաստանի մշակույթի նախարարության և Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական միության (ՀԲՀՌՄ) աջակցությամբ և համագործակցությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը: