486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Զոհված զինծառայողների ընտանիքների դրամական օգնության չափը սեպտեմբերի 1-ից ավելացել է 21 տոկոսով
16:13
03 Հոկտեմբերի 2011

սահմանների կամ ծառայողական պարտականությունների ժամանակ զոհված հայ զինծառայողների ընտանիքներին հատկացվող դրամական օգնության չափը սեպտեմբերի մեկից ավելացվել է միջինը 21 տոկոսով, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտեմ Ասատրյանը:

Նա միաժամանակ պարզաբանեց, որ ընթացիկ տարվա հունվարի մեկից դրամական օգնության մեջ ընդգրկվում են գումարներ, որոնք նախկինում զինծառայողների ընտանիքներին տրվում էին որպես երկրորդ կենսաթոշակ, ինչպես նաև ընտանեկան նպաստների համակարգի շրջանակներում նախատեսված գումարներ:

«Այդ փոփոխություններն ուղղված են այդ կարգի քաղաքացիների նկատմամբ անցկացվող քաղաքականության հստակեցմանը, նրանց հաշվառման կատարման գործընթացի կարգավորմանը, ինչպես նաև հատկացվող միջոցների հասցեականության բարձրացմանը»,- ասաց նա:
Այսպես, Ասատրյանի խոսքով, դրամական օգնությունը, որին կարող են հավակնել զոհված զինծառայողների 5,3 հազար ընտանիքներ, նախկին 10 հազար դրամից հասել է մինչև 30 հազար դրամի (26,9 դոլարից մինչև 80,6 դոլար): Բացի այդ, ընտանիքի յուրաքանչյուր երեխային լրացուցիչ կվճարվի 20-հազարական դրամ (մոտ 53,8 դոլար) 5,5-7,5 հազար դրամի փոխարեն (մոտ 14,8-20,1 դոլար), որոնք վճարվում էին ընտանեկան նպաստի շրջանակներում որպես լրացուցիչ վճարներ:

Նոր կարգով դրամական գումարները ստանալու համար անհրաժեշտ է Պաշտպանության նախարարությունից կամ այլ լիազոր գերատեսչությունից ստանալ զոհված զինծառայողի ընտանիքի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և ներկայացնել այն Սոցապահովության պետական ծառայության տարածքային բաժին նոր ցուցակներում ընդգրկվելու նպատակով:

«Հոկտեմբերի ցուցակներում արդեն ընդգրկվել է մոտ 1500 ընտանիք, այդ թվում, սեպտեմբերին դրամական վճարումներ չստացածները, և մենք ակնկալում ենք, որ այդ գործընթացն արագ տեմպերով առաջ կընթանա»,- ասաց Ասատրյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը: