486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի օրը կնշվի բազմաթիվ գունազարդ միջոցառումներով
14:43
17 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, «Էրեբունի - Երևան» տոնակատարությունների շրջանակում, Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հրավիրում է մասնակցելու  Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, կենտրոնական Հանրապետության Հրապարակում առավոտից մինչ երեկո հայկական էստրադայի աստղերի, դիջեյների և երաժիշտների մասնակցությամբ տեղի կունենա տոնական մեծ համերգ:

Կոմիտասի արձանին հարակից պուրակում տեղի կունենա դասական երաժշտության համերգ, Մաշտոցի պողոտայում ելույթ կունենան ժողովրդական երգերի կատարողները, Անգլիական այգում՝ ինքնուս երաժիշտներ, իսկ Մոսկովյանում՝ ջազային համերգ կանցկացվի:
Տոնական երաժշտական միջոցառումներ են նաև ծրագրված մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Բացի այդ, ամբողջ օրը Հյուսիսային պողոտան կվերածվի Վարպետաց քաղաքի՝ ամենատարբեր ցուցադրություններով, թափառաշրջիկ երաժիշտներով ու ձեռնածուներով, մինի ներկայացումներով։

Նախորդ դարասկզբի Երևանում հայտնվելու ցանկություն ունեցողները կարող են այցելել Աբովյան փողոցի` «Մոսկվա» կինոթատրոնից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատված:

Վինդսերֆինգի սիրահարներին էլ հրավիրում ենք Կարապի լիճ ՝ ներկա գտնվելու մարզաձևի ցուցադրական ելույթներին։

Տոնական զբոսահանդեսը կավարտվի մոտ կեսգիշերին՝ տոնական շքեղ հրավառությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: