483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Կոպերֆիլդի հաջողության գաղտնիքը ոչ թե հնարքն է, այլ իր անձը. աճպարար
11:31
16 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ աճպարար Դևիդ Կոպերֆիլդը, ում 55-ամյակն է լրանում ուրբաթ օրը, չի սիրում իր ժանրակից  գործընկերներին, բայց անտեսում է նրանց չար և նախանձոտ  արտահայտություններն իր հասցեին ու երբեք ուրիշի գաղափարները չի գողանում, «ՌԻԱ Նովոստիին» պատմել է աճպարարության ռուս վարպետ Սերգեյ Սաֆրոնովը:

«Երբ տասը տարի առաջ մենք սկսեցինք մեր առաջին հնարքները, ապա Կոպերֆիլֆից որոշ գաղափարներ վերցրեցինք: Եվ դա բնական է, քանի որ մենք սովորելու բան ունեինք, իսկ Ռուսաստանում այն տարիներին Հմայակ Հակոբյանից և Կիոյից բացի այլ իլյուզիոնիստների չգիտեինք»,- խոստովանել է Սերգեյը: Եվ այսօր Սաֆրոնով եղբայրների դուետն աշխարհում ամենահայտնին է:

Սաֆրոնովն անձամբ ծանոթ է Դևիդի հետ և պատմել է, որ աշխարհի առաջին աճպարարն ատում է ժանրի իր գործընկերներին, և նա դրա համար համոզիչ պատճառներ ունի: Նրան վիրավորում է այն, որ բոլորը գողանում են իր օրիգինալ գաղափարները և ներկայացնում են որպես սեփականը:

Ըստ նրա` ինքը` Կոպերֆիլդը, երբեք չի պատասխանում գործընկերների չար արտահայտություններին, այլ միշտ գործով է ապացուցում, որ ինքը լավագույնն է:

«Դևիդը երբեք ոչ ոքի դեմքին ցեխ չի շպրտում, ոչ ոքի հետ բանավեճերի մեջ չի  մտնում: Նա մի յուրատեսակ միայնակ հերոս է, ով միշտ թիվ մեկ աստիճանին է, և որևէ այլ աճպարարի դեռ չի հաջողվել նրան գերազանցել: Նա մի անգամ ասաց, որ երբեմն տպավորիչ է ոչ թե հնարքը, այլ անձը, որ այն ցուցադրում է: Եվ սա է նրա հաջողության բանալին»,- ավելացրեց Սաֆրոնովը:

Բացի այդ, նշել է արտիստը, Կոպերֆիլդը չի զբաղվում «գողությամբ» և վերցնելով ինչ-որ մեկի գաղափարը` միշտ նշում է հեղինակին:

Ըստ նրա` ինքը և եղբայրը բանակցություններ են վարում հոբելյարի հետ` Ռուսաստանում հյուրախաղեր կազմակերպելու վերաբերյալ:

«Նախորդ ձմռանը ես և եղբայրս Լաս Վեգասում դիտեցինք Դևիդի շոուն, իսկ դրանից հետ գնացինք հետնաբեմ, ծանոթացանք, առաջարկեցինք նրան ելույթներ  կազմակերպել Մոսկվայում: Առայժմ բանակցություններ ենք վարում, քանի որ ամեն ինչ այնքան էլ դյուրին չէ. նա երկարաժամկետ պայամանագիր է կնքել Լաս Վեգասի հետ, և նրա այցը Ռուսաստան այնքան էլ արագ տեղի չի ունենա, որքան մենք ենք ցանկանում: Բայց նա «ոչ» չի ասել, ինչն արդեն վատ չէ»,- հավելել է Սաֆրոնովը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
10 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներին ձնաբուք է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
19:15
10 Դեկտեմբերի 2016
Մահացել է հայտնի ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը
94 տարեկանում Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը:
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։