484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+10
Եղանակը Երևանում
Հայ
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի քարտապան ուսանողներն ԱրմենՏելի հատուկ սակագներից օգտվելու հնարավորություն կունենան
17:16
14 Սեպտեմբերի 2011

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) հետ համատեղ «Visa Student» քարտային նախագիծ է գործարկել՝ նախատեսված ուսանողների համար, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին տեղեկացրեց ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

Նրա խոսքով՝ երկու ընկերությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շնորհիվ՝ Visa Student նոր քարտերի քարտապանները հնարավորություն կունենան անվճար դառնալ «ԱրմենՏել» ընկերության բաժանորդ և շփվել միմյանց հետ խոսակցության մեկ րոպեի դիմաց 1 դրամ( 0,003 ցենտ)  սակագնով:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը հավատարիմ է մնում իր սկզբունքներին և իր հաճախորդներին մշտապես առաջարկում է նորարարական ծառայություններ: Նոր քարտը թույլ կտա երիտասարդներին շահավետ առաջարկներ ստանալ ինչպես բանկից, այնպես էլ «ԱրմենՏել» ընկերությունից», - ասաց Գիշյանը:

Նա նշեց, որ սա ոլորտի երկու առաջատար ընկերությունների միջև համագործակցության լավ օրինակ է, որը նպատակաուղղված է պոտենցիալ հաճախորդների պահանջների բավարարմանը:

Նրա խոսքով՝ չիպային տեխնոլոգիաների շնորհիվ առավել անվտանգ քարտը թույլ կտա հաճախորդներին օգտվել արտոնություններից բազմաթիվ առևտրային և սպասարկման կենտրոններում, մասնակցել ուսման վարձի վճարմանը վերաբերող և  պարբերաբար կազմակերպվող խաղարկություններին, արտոնյալ պայմաններով օգտվել բանկի ուսումնական վարկերից, ինչպես գործարքներ իրականացնել համացանցի միջոցով:
Բանկի ղեկավարը նաև նշեց, որ «Visa Student» քարտի տերերին կտրամադրվի 2 տոկոսանոց զեղչ բանկում ուսանողական վարկ ստանալիս, որի տոկոսադրույքն այս պահին կազմում է 22 տոկոս:

«Նախատեսվում է, որ տարեկան կթողարկվի 3 հազար ուսանողական քարտ, ինչը թույլ կտա մի քանի տարվա ընթացքում գրեթե բոլոր ուսանողներին ապահովել քարտերով», - նշեց Գիշյանը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն իր հերթին նշեց, որ ֆինանսական կազմակերպությունն ու հեռահաղորդակցական ընկերությունն առաջին անգամ են համատեղ լուծում առաջարկում հաճախորդներին:

Նրա խոսքով՝ «Visa Student»-ի քարտապանները կկարողանան օգտվել բջջային կապի հատուկ սակագնից:
«Համոզված եմ, որ ցանցի ներսում զանգերի աննախադեպ ցածր գինը և տվյալների փոխանցման ծառայությունների հասանելի գները շփման մեջ ուսանողներին լրացուցիչ ազատություն կտան», - ասաց Կլիմկոն:

Նա նշեց, որ ընկերությունը պատրաստ է նման ծրագրեր իրագործել նաև այլ կազմակերպությունների հետ՝ ընդգծելով, որ ԱՊՀ-ում Beeline-ի ներկայության բոլոր երկրների շրջանում սա նմանատիպ համագործակցության առաջին փորձն է, և հաջողությունը թույլ կտա նմանատիպ ծրագրեր նախաձեռնել նաև ընկերության ներկայության այլ երկրներում:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: 2006 թ.-ին բանկի բաժնետեր է դարձել Եվրոպայում խոշորագույն Credit Agricole ֆրանսիական բանկային խումբը: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը» առաջատարի դիրք է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում մի շարք ցուցանիշներով, որոնք են՝ ընդհանուր կապիտալը, կանոնադրական կապիտալը, ակտիվները, շահույթը, ընդհանուր պարտավորությունները և այլն: 

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության (ապրանքանիշը` Beeline) դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև գերարագ ինտերնետի ծառայություններ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։