478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարները ՀՀ պաշտպանության նախարարի հրաժարականն են պահանջում
12:05
08 Սեպտեմբերի 2011

ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված ցույցի մասնակիցները, ովքեր զոհված ժամկետային զինծառայողների հարազատներն են, պահանջում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը զինծառայողների շրջանում հաճախակի դարձած մահվան դեպքերի կապակցությամբ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Հասմիկ Հրաչյանը, ակցիայի մասնակիցների անունից պահանջել է ՀՀ պաշտպանության նախարարի հրաժարականը, «քանի որ նա չի կարողանում վերահսկել բանակում տիրող իրավիճակը»:

Ցուցարարները, որոնց թիվը հասնում է 100-ի, չափազանց մտահոգված են և իրենց ելույթներում վրդովմունք են հայտնում զինվորների մահվան դեպքերի կապակցությամբ: «Եթե նույնիսկ ինքնասպանություն է տեղի ունենում, ինչ են փորձում մեզ հավատացնել, արդյո՞ք նրանց (բանակի ղեկավարությանը) չի վախեցնում ինքնասպանությունների նման մասշտաբը», - նշում են նրանք:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, իրավապահ մարմինների աշխատակիցները չեն փակում կառավարության շենքի մուտքը և իրենց բավականին կոռեկտ են պահում՝ փորձելով քաղաքացիներին չդրդել կտրուկ գործողություների:

Ցուցարարների կողքին են կանգնած «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ակցիայի կազմակերպիչների թվում են քաղաքացիական հասարակության, ՀԱԿ-ի երիտասարդական թևի, «Բանակն իրականում» կազմակերպության ներկայացուցիչները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել