484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Կիրովցի ռեկորդակիրը 5 օր առանց դադարի մերսելու է
15:54
05 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կիրովցի մերսող Նիկոլայ Եֆիմովը երկուշաբթի սկսել է հնգօրյա մարաթոնը, որի արդյունքում հավաքված ողջ գումարը հատկացվելու է գիշերօթիկ դպրոցների համար գրքեր և հագուստ գնելուն, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Յանա Զիկինան։

«Ակցիան մեկնարկել է այսօր մոսկովյան ժամանակով 9.00-ին և կտևի 120 ժամ։ Այդ ընթացքում Նիկոլայը 120 հաճախորդներին առողջարար մերսում կանի։ Յուրաքանչյուր սեանսի տևողությունը 55 րոպե է։ Մի ժամվա ընթացքում 5 րոպե է տրվում  մերսողին՝ խմելու կամ պետքարան գնալու համար։ Ողջ հավաքված գումարով (իսկ մեկ ժամվա մերսման սեանսի արժեքն է 600 ռուբլի), Կիրովի մարզի գիշերօթիկ դպրոցների համար գրքեր, գրասենյակային ապրանքներ և  հագուստ կգնվի»,- պատմել է Զիկինան։

Ըստ նրա,  Նիկոլայի նախկին ռեկորդը  (2010թ.-ի հոկտեմբեր) կազմել է 72 ժամ անդադար մերսումը և գրանցվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում։

«Հինգ օրվա ընթացքում Եֆիմովը չի սնվելու, նախատեսված է ջուր, այդ թվում՝ հանքային ջուր, ցիտրուսային հյութ, մի փոքր շաքարավազ և աղ։ Մարաթոնի մեկնարկից առաջ Նիկոլայը մեկ ամիս շարունակ զբաղվել է առողջարար մարմնամարզությամբ, շնչառական վարժություններով, հատուկ սննդակարգով է սնվել։ Նա հաստատակամորեն մտադիր է գերազանցել իր նախորդ ռեկորդը»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Նա ավելացրել է, որ ակցիան շուրջօրյա հեռարձակվում է ինտերնետում։  73-րդ ժամը լրանալուն պես ռեկորդի միջանկյալ ժամանակը կարձանագրի հատուկ հանձնաժողովը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:54
12 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով:
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի: