480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին
11:21
01 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին:

«Լուսավոր այս օրը վերստին բացվել են կրթօջախների դռները: Խնդությամբ են համակված հոգիները սաների և ուսուցիչների, ովքեր նոր ուսումնական տարին սկսում են նոր հույսերով և բարին ու գեղեցիկը ճանաչելու լավատեսությամբ»,- ասվում է Վեհափառի ուղերձում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախալի է համարել այն փաստը, որ հավատարիմ իրենց կոչմանը և կրթադաստիարակչական հարուստ ավանդներին, այսօր նվիրյալ մանկավարժները երիտասարդ սերնդին սնում և կրթում են ազգային ոգով և հայրենի սրբազան արժեքներով, սերմանում են նրանց հոգում ազնվության ու աշխատասիրության, հայրենասիրության ու ծառայասիրության բարի սերմերը:

Նա կոչ է արել աշակերտներին և ուսանողներին լինել ուսումնասեր ու ջանադիր ուսման մեջ, ուշադիր ու պարտաճանաչ իրենց պարտականությունների հանդեպ, քանզի կրթությունն իրենց  համար լուսավոր և օրհնյալ պատվար է լինելու ողջ կյանքում:
Կաթողիկոսը հիշեցրել է Սուրբ Գրքի խոսքերը. «Մի՜ թող իմաստությունը, և նա կպաշտպանի քեզ, սիրի՜ր այն, և նա կպահպանի քեզ» (Առակաց Դ 6):

Գարեգին Բ-ն նշել է, որ իրապես, կրթության մեջ ձեռքբերումները  պիտի արգասիքներ բերեն, և թույլ կտան  ծառայել Հայրենիքին և ժողովրդին:

«Առ Աստված աղոթքով մաղթում ենք հաջողություններով առատ և արգասավոր նոր ուսումնական տարի, հայցում ենք եռանդ և կորով մեր մանկավարժներին և պայծառ միտք ու ջանադիր աշխատասիրություն սովորողներին»,- ասվում է ուղերձում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:49
28 Հունիսի 2017
ԱՄՆ–ում 5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանը, հնարավոր է, դատապարտվի 25 տարվա ազատազրկման (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հնգամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանն իրեն բավականին տարօրինակ է պահել Նևադա նահանգի դատարանի դահլիճում։
18:41
28 Հունիսի 2017
Շոգը չի խնայում ոչ մեկին. «եղանակային գուրու» Սուրենյանը ևս հանձնվում է
Վերջին մի քանի օրը Երևանում և Հայաստանի մարզերում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։