478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
ԱՀԾ-ն կնշի «մեծ եռյակի» վրա ծրագրված մահափորձը ձախողած հետախույզ Իվան Աղայանցի 100-ամյակը
17:19
24 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լեգենդար խորհրդային հետախույզ Իվան Աղայանցը օգոստոսի 28-ին կլիներ 100 տարեկան, նա Թեհրանի համաժողովի ժամանակ 1943 թ.-ին ձախողել է հակահիտլերային կոալիցիայի ղեկավարների՝ Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի վրա նախատեսված մահափորձը:

ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը չի կարող մեծ շուքով նշել հոբելյանն այն պատճառով, որ Աղայանցի կողմից իրականացված օպերացիաները մինչև հիմա գաղտնի են, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ ԱՀԾ մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը:

«Օգոստոսի 28-ին կլրանա Իվան Իվանի Աղայանցի՝ հետախուզական օպերացիաների վարպետի 100-ամյակը: Նրա ծրագրած և իրականացրած օպերացիաների և միջոցառումների մեծ մասը մինչև հիմա գաղտնի են: Այս կապակցությամբ նրա հոբելյանին նվիրված բոլոր միջոցառումները փակ բնույթ են կրելու», - պարզաբանել է Իվանովը:

Աղայանցը 19 տարեկանում դարձել է Միացյալ պետական քաղաքական վարչության տնտեսագիտական վարչության աշխատակից: Վեց տարի անց՝ 1936 թ.-ին, նրան տեղափոխել են Օտարերկրյա բաժին՝ արտաքին հետախուզության, 1937 թ.-ին գործուղել են օպերատիվ աշխատանքի Փարիզի նստավայր:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Աղայանցը նշանակվել է ներկայացուցիչ Իրանում:

Աղայանցի գաղտնազերծված օպերացիաներից մեկը 1943 թ.-ին Իրանում նացիստական գործակալական ցանցի բացահայտումն ու չեզոքացումն է, ցանցը ղեկավարել է հայտնի դիվերսանտ օբերշտուրմբանֆյուրեր Օտտո Սկորցենին: Այս ամենի արդյունքում կանխվել է Թեհրանի համաժողովի ժամանակ հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարներ Ի. Վ. Ստալինին, Ֆ. Ռուզվելտին և Ու. Չերչիլին վերացնելու՝ ֆաշիստական Գերմանիայի հետախուզության փորձը:

1948 թ.-ից Աղայանցը ղեկավարի աշխատանք է իրականացրել արտաքին հետախուզությունում: Նրա վերջին պաշտոնը ՊԱԿ-ի առաջին գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն է եղել:

Գեներալ-մայոր Իվան Աղայանցը մահացել է 1968 թ.-ին: Նա արժանացել է Լենինի շքանշանի, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանների, Կարմիր աստղի երկու շքանշանների, բազմաթիվ մեդալների, «ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմերսիատի վաստակավոր աշխատակից» և «Պետական անվտանգության պատվավոր աշխատակից» կրծքանշաններին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։