486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Տաղավարների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիա է անցկացվել Երևանում՝ կառավարության շենքի մոտ
13:18
18 Օգոստոսի 2011

Մանրածախ առևտրի և ծառայությունների տրամադրման երևանյան տաղավարների սեփականատերերը հինգշաբթի բողոքի երկրորդ ակցիան անցկացրեցին Հայաստանի կառավարության շենքի մոտ:

Երևանի կենտրոնում, արդեն մի քանի օր է, ինչ քաղաքապետարանի որոշմանը համապատասխան, մանրածախ առևտրի և ծառայությունների կրպակների հարկադիր ապամոնտաժում է սկսվել։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ պայմանագրերի ժամկետներն այլևս չեն երկարացվի, իսկ հողատարածքները կտրամադրվեն միայն թերթի կրպակների համար՝ կենտրոնի հաղորդակցությանը չխանգարելու նպատակով։

Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում կա 3395 կրպակ, որոնցից շուրջ 1180-ը չեն գործում։ Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ այս տարի արդեն 912 չգործող կրպակ է ապամոնտաժվել, ևս 266-ը ենթակա է ապամոնտաժման։

«Մենք առաջարկեցինք արտահերթ խորհրդարանական լսումներ անցկացնել (կրպակների ապամոնտաժման վերաբերյալ) հաջորդ շաբաթ, քանի որ մնացած 266 կրպակների ապամոնտաժումը պետք է իրականացվի մինչև սեպտեմբեր»,- բողոքի ակցիայի ընթացքում «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա ընդգծեց, որ նախօրեին զրուցել է մայրաքաղաքի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի հետ, ով նշել է, որ այդ հարցը նույնպես կքննարկվի առաջիկա խորհրդակցության ժամանակ:

Սաֆարյանը նշեց, որ խոսվում է միայն անօրինական կրպակների ապամոնտաժման մասին, սակայն անհրաժեշտ է հստակեցնել, թե ո՞ր կրպակներն են համարվում անօրինական: Խմբակցության ղեկավարը հայտնեց, որ այդ հարցով դիմել է մի շարք ատյաններ՝ ինչպես տեղական ինքնակառավարման մարմիններին, այնպես էլ պետական կառույցներին և սպասում է պատասխանի:

Նա մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ մայրաքաղաքի կրպակների զանգվածային ապամոնտաժումը կարող է հանգեցնել արտագաղթի և հարկային ոլորտի խնդիրների և նշել է, որ այս խնդիրը վերաբերում է նաև ազգային անվտանգության հարցին:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտնեց լրագրողներին, որ, թեև խոսքի հիման վրա ապամոնտաժվում են միայն բարձիթողի վիճակում գտնվող տաղավարները, սակայն իրականում դրանք բոլորն էլ գործող են:

Այդ կապակցությամբ կրպակատերերից մեկը՝ Արևիկ Ղազարյանը, հայտնեց, որ բողոքողները պատրաստվում են նաև դիմել քաղաքապետին և օմբուդսմենին: Ապամոնտաժման ենթակա կրպակների սեփականատերերն աևրդեն մի շարք ակցիաներ են անցկացրել քաղաքապետարանի, կառավարության և նախագահի նստավայրի մոտ: «Ժառանգություն» կուսակցության կողմից պաշտոնական ուղերձից բացի, Հայաստանի նախագահին առընթեր վերահսկիչ ծառայություն է ուղարկվել կրպակատերերի ևս մոտ հարյուր նամակ: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից:
11:58
13 Փետրվարի 2017
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փետրվարի 13-ի ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: