486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տեղի է ունեցել Խաղաղության Կորպուսի կամավորների հերթական խմբի երդման արարողությունը
18:06
16 Օգոստոսի 2011

Երեքշաբթի Երևանում տեղի ունեցավ Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորների 19-րդ խմբի երդման արարողությունը:  40 նոր կամավորների երդումն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:
«Ընդհանուր առմամբ հայկական կառավարության հրավերով շուրջ 700 կամավորներ արդեն աշխատել են Հայաստանում՝ մեծ ներդրում կատարելով հայ-ամերիկյան հարաբերությունների գործում»,- ասաց Դոնահյուն՝ ավելացնելով, որ Հայաստանում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների թվում նույնպես նախկին կամավորներ կան:

Ըստ նրա, կամավորների 19-րդ խմբում հավաքվել են տարբեր տարիքի և մասնագիտության մարդիկ՝ 24 ամերիկյան նահանգներից: «Դուք ինչ-որ իմաստով մեր լավագույն դեսպաններն եք համարվում: Այսօր մեր և ձեր նպատակն է հանուն խաղաղության ժողովուրդների միջև փոխըմբռնման խթանումը»,- ընդգծեց նա:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Խաղաղության Կորպուսի 50-ամյակի տոնակատարությունը:
Նախքան ՀՀ մարզերում աշխատանքի անցնելը, կամավորները  մասնագիտական պատրաստվածության 11-ամսյա դասընթաց են անցել, որի ընթացքում մասնավորապես ուսումնասիրել են հայոց լեզուն և մշակույթը:
ԱՄՆ  Խաղաղության Կորպուսը ստեղծվել է 1961 թ–ին՝ աշխարհում խաղաղություն ամրապնդելու նպատակով։ ԱՄՆ–ի քաղաքացիները անկախ տարիքից և  էթնիկական խմբից, ընտրվում են  իրենց փորձի և կրթության հիման վրա՝ 2 տարի որպես Խաղաղության կորպուսի կամավոր ծառայելու նպատակով։ Խաղաղության կորպուսը գործում  է աշխարհի 77  երկրներում։

ԱՄՆ–ի կառավարությունը Հայաստանի կառավարության հետ միատեղ 1992 թ–ին համաձայնություն է կնքել՝ ստեղծել Խաղաղության կորպուս Հայաստանում։ Սկսած այդ ժամանակից 700 ամերիկյան ԽԿ–ի կամավոր ծառայել են Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում։ Ներկայումս 99 կամավոր աշխատում է  հայ գործըկերների և կազմակերպությունների հետ՝ բարելավելու անգլերենի ուսուցումը և համայնքի և բիզնեսի զարգացումը։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը: