486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Facebook-ի ադրբեջանցի օգտատերերն ակցիա են ծավալել «Եվրատեսիլ-2012»-ին Հայաստանի մասնակցության դեմ
16:52
12 Օգոստոսի 2011

Facebook սոցիալական ցանցում հայտնվել է «Eurovision 2012 Land of Fire» խումբը, որի անդամները դեմ են հանդես գալիս Հայաստանի մասնակցությանը «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին։

Ադրբեջանական դուետ Նիքին (Նիգյար Ջամալ) և Էլլան (Էլդար Հասիմով)  Դյուսելդորֆում Եվրատեսիլ-2011 մրցույթի հաղթող դարձան։ Եվրատեսիլի կանոններով, հաջորդ մրցույթն անցկացվում է հաղթող երկրում։

Խումբը հանդես է եկել «Մենք չենք ուզում Հայաստանին» նախաձեռնությամբ, խմբում ընդգրկվել է 111 մարդ։ Միաժամանակ, ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ-ները, հղում անելով «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանին, Հայաստանի մասնակցության հարցն առաջիկա մրցույթին առայժմ քննարկվում է։
Ադրեբաջանական ԶԼՄ-ները հինգշաբթի տեղեկություն են տարածել այն մասին, որ իրենց մասնակցությունը մրցույթին հաստատել են 22 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։
Գասպարյանի խոսքով, այդ ցուցակն անվավեր է, և նման պաշտոնական տեղեկություն գոյություն չունի, քանի որ Հայաստանի մասնակցության հարցը «Եվրատեսիլ 2012»-ին դեռ չի քննարկվել եվրոպական հեռարձակողների հետ։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արազ Ազիմովը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է ապահովել «Եվրատեսիլ-2012»-ի հայ մասնակիցների անվտանգությունը։
Սակայն հայկական կողմն անվտանգության երաշխիքներ է ակնկալում Եվրոպայի հեռարձակման միությունից և Եվրատեսիլի անցկացման համար պատասխանատու միջազգային կազմակերպությունների կողմից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:34
28 Փետրվարի 2017
SpaceX–ը երկու զբոսաշրջիկ կուղարկի Լուսին 2018 թվականին
SpaceX ամերիկյան մասնավոր տիեզերական ընկերությունը հայտարարել է երկու մարդու Լուսին ուղարկելու ծրագրերի մասին։
18:01
27 Փետրվարի 2017
Թինա Կանդելակին հայկական գաթա է փնտրում մոսկովյան շուկայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին այցելել է մոսկովյան շուկաներից մեկի հայկական տաղավար:
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։