478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տաղավարների ապամոնտաժումը զանգվածային բնույթի չի կրի. վարչապետ
14:02
11 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Մանրածախ առևտրի և ծառայության տաղավարների ապամոնտաժումը Երևանում զանգվածային բնույթ չի կրի, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Դրանց նկատմամբ անհատական մոտեցում կկիրառվի։ Տաղավարները կապամոնտաժվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, եթե դրանք խնդիրներ ստեղծեն քաղաքային տնտեսության համար»,- չորեքշաբթի ասաց նա կառավարության նիստում։

Սարգսյանի խոսքով, այս դեպքում վարչական կենտրոնների ղեկավարներն անհատական աշխատանք կանցկացնեն տաղավարների սեփականատերերի հետ սոցիալական խնդիրներից խուսափելու համար։

Մանրածախ առևտրի տաղավարների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ մտահոգություն է հայտնել Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեսյանը, ով այս հարցով իր գնահատականը կներկայացնի օգոստոսի 16-ին։ Այժմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուսումնասիրում է այս գործընթացի օրինականությունը և բացատրություններ է պահանջում խնդրի հետ կապ ունեցող լիազոր համապատասխան մարմիններից և անձանցից։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է փողոցային առևտրի դեմ ակտիվ պայքարի մասին։ Այժմ գրեթե բոլոր փողոցներից վերացել են առևտրային չարտոնված սեղանիկներն ու տաղավարները։ Երևանի շուկաներում փողոցային առևտրականներին հատկացվել է 3 հազար տեղ։
Դիտարկվում է հատուկ փողոցային առևտրականների համար նախատեսվող ինը մինի-շուկաների ստեղծումը։
Մանրածախ առևտուրն ու արհեստագործական կրպակները, մասնավորապես, կոշկակարի արհեստանոցները, շատ տարածված են Երևանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը: