483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Չիլիի իշխանությունները «կանաչ լույս» են վառել միասեռականների ամուսնությունների համար
21:52
10 Օգոստոսի 2011

Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան (Sebastian Pinera) երեքշաբթի քաղաքացիական միությունների մասին օրինագիծ է ստորագրել, որը համասեռամոլ զույգերի ամուսնության և նրանց հարաբերությունների գրանցման թույլտվություն է նախատեսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Այսպիսով, Նոթիմեքս գործակալությունը նշում է, որ Պինյերան կատարել է իր նախընտրական խոստումներից մեկը՝ միասեռական և ավանդական զույգերի ամուսնությունների և ժառանգման իրավունքների հավասարեցման վերաբերյալ։ 

Նախագահը նշել է, որ, թեև ավանդաբար ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև է գրանցվում, դա չի խանգարում ընդունել մարդկանց, այդ թվում՝ նույն սեռի մարդկանց միջև  փոխհարաբերությունների այլ ձևերի գոյությունը, և այդ հարաբերություններն էլ պետք է հարգել։
Այժմ նախագահի ստորագրած օրինագիծն ուսումնասիրման նպատակով կառավարության կողմից կուղղվի Ազգային կոնգրես։ «Հավասարներ» Հիմնադրամի ղեկավար, գրող Պաբլո Սիմոնեթին կարծում է, որ օրինագիծը խորհրդարանում անցնելու բոլոր հնարավորություններն ունի, եթե ձայների անհրաժեշտ թիվ հավաքի։

Ներկայում միասեռ քաղաքացիական միություններն օրինականացված են Լատինական Ամերիկայի երկու երկրներում՝ Բրազիլիայում և Արգենտինայում։ Վերջինում 2010 թվականի հուլիսին օրինականացվել են նաև միասեռ ամուսնությունները։

Միասեռականների լիիրավ ամուսնությունները թույլատրվում են Հոլանդիայում, Բելգիայում, Իսպանիայում, Կանադայում, ՀԱՀ-ում, Նորվեգիայում, Շվեդիայում, Պորտուգալիսայում, Իսլանդիայում, ինչպես նաև ԱՄՆ-ի որոշ նահանգներում։ Նմանատիպ միության օրինական ձևեր գոյություն ունեն ևս 20 երկրներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:35
02 Նոյեմբերի 2017
Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել
Նախատեսվում է ստեղծել լուրջ ծրագիր, որը հետաքրքիր զարգացում կունենա։
13:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
11:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
03:34
02 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
19:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
22:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
21:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
20:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
04:48
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
03:21
30 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
01:58
30 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
00:43
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։