485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ համաճարակաբանը խոսել է օրգանիզմից սնկային թույնը ալկոլոհով վերացնելու մասին
15:42
09 Օգոստոսի 2011

Թունավոր սնկերի հետ ալկոհոլի օգտագործումը ոչ մի կերպ չի կարող վերացնել թույնի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Թուխիկյանը:

«Եթե սննդի մեջ թունավոր սնկեր են օգտագործվել, ալկոհոլային խմիչքները կարող են նպաստել օրգանիզմում թույնի տարածմանը և արյան մեջ դրա ներծծմանը, ինչը կարող է բարդացնել տուժածի վիճակը»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Այդ կապակցությամբ Թուխիկյանը նշեց, որ այս կամ այն սննդամթերքի անհամատեղելիությունը շատ անհատական է, քանի որ կապված է մարդու միկրոֆլորայի հետ:

«Նույն սննդամթերքը կարող է մի օրգանիզմում թունավորում առաջացնել, իսկ մյուսում՝ ոչ»,- ասաց նա:

Տեսչության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանն իր հերթին խորհուրդ տվեց զերծ մնալ ինքնուրույն սունկ հավաքելուց և հատկապես երեխաների ու հղի կանանց  դեպքում՝ սննդի մեջ դրանք օգտագործելուց, եթե վստահություն չկա, որ դրանք թունավոր չեն:

Նա նաև նշեց, որ սնկերի որակի որոշման նման ժողովրդական մեթոդները, ինչպես օրինակ՝ պատրաստման ընթացքում արծաթե առարկաներով ստուգումը (թույնի դեպքում այն սևանում է), ոչ միշտ են իրենց արդարացնում:

2011թ.-ի սկզբից Հայաստանում՝ հիմնականում Լոռու մարզում, գրանցվել է սնկերի թունավորման ինը դեպք (12 տուժած) , իսկ 2010թ.-ին գրանցված 18 դեպքերից 32 մարդ է տուժել, ընդ որում 6-8 տարեկան չորս երեխա մահացել են: -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։
11:34
09 Դեկտեմբերի 2017
Մահացել է Լեոնիդ Բրոնևոյը
Կյանքի 89-րդ տարում մահացել է արտիստ Լեոնիդ Բրոնևոյը:
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ: