483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Բոտուլիզմից կարելի է խուսափել՝ փոխարինելով տնային պահածոները սառեցված և չորացրած բանջարեղենով. փորձագետ
14:34
09 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Ինքներս մեզ և մեր հարազատներին բոտուլիզմից զերծ պահելու համար տնային տնտեսուհիները պետք է կտրականապես հրաժարվեն տնային պայմաններում բանջարեղեն պահածոյացնելուց, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:

2011 թվականի սկզբից Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 16 դեպք, տուժել է 27 մարդ, ընդ որում՝ նրանցից երեքը մահացել են։ Միաժամանակ 2010 թվականին արձանագրվել է 12 դեպք՝ 12 տուժածներով, որոնցից մահացել է միայն մեկը։

«Այսօր հանրապետությունում քիչ չեն բավականին անվտանգ պահածոներ արտադրող կազմակերպությունները, և կարելի է օգտվել դրանց արտադրանքից»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բաբայանը։

Փորձագետը խորհուրդ տվեց առհասարակ հրաժարվել տան պայմաններում պահածոյացումից, քանի որ տնային պայմաններում անհնար է պահպանել բոտուլիզմի՝  հողից բանջարեղենի մեջ անցնող և վակուումի պայմաններում թույն արտադրող հարուցիչ սպորների չեզոքացման և ոչնչացման անհրաժեշտ բոլոր պայմանները։

Բաբայանը նշեց, որ եթե տնային պահածոները, այնուամենայնիվ, պատրաստվել են, օգտագործումից առաջ դրանք պետք է պարտադիր եռացնել 20-25 րոպե՝ սկսած եռ գալու պահից։ «Սակայն ձմեռվա համար բանջարեղենի և մրգի պահպանման լավագույն տարբերակը սառեցումն է և պահումը սառնարանում կամ չորացումը»,- ընդգծեց նա։

Առավել վտանգավոր են բոտուլիզմի տեսանկյունից, մասնավորապես, պահածոյացված սմբուկի խավիարը, բուլղարական կարմիր պղպեղը, գազարով լցոնած պղպեղը և, հատկապես, լոլիկի և վարունգի մարինադները։

Այս առիթով Բաբայանն ավելացրեց, որ բոտուլիզմը չի սպառնում մուրաբայի կամ ջեմերի սիրահարներին, քանի որ բոտուլինտոքսիններ չեն առաջանում, եթե մուրաբայում շաքարի պարունակությունը գերազանցում է 60 տոկոսը։

Նա խորհուրդ տվեց նաև չզբաղվել ինքնաբուժությամբ և անցանկալի հետևանքները ու բարդությունները ժամանակին կանխելու համար անհապաղ դիմել բժշկի հիվանդության առաջին իսկ հատկանիշների ի հայտ գալու դեպքում։  Դրանց թվում են՝ գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ցավեր որովայնային հատվածում։ Հնարավոր է նաև, որ հիվանդի մոտ երկտեսություն, ձայնի խռպոտություն, բերանի չորություն նկատվի։  

«Տնային պայմաններում ցուցաբերված առաջին օգնությունը բարդացնում է հետագայում բուժման ընթացքը, բացի այդ, տանը անհնար է հակաբոտուլինային պատվաստում կատարել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պրոֆեսիոնալ բժշկական օգնությունից առաջ տուժածին կարելի է մեծ քանակությամբ հեղուկ տալ։

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Թուխիկյանն իր հերթին նշեց, որ բոտուլիզմը վտանգավոր է նաև նրանով, որ բանջարեղենի ոչ արտաքին տեսքով, ոչ էլ համային որակներով հնարավոր չէ բացահայտել բոտուլիզմի սպորների առկայությունը։

«Բոտուլիզմն անհնար է ամբողջովին կանխել հիգիենայի նորմերի պահպանմամբ պահածոների նույնիսկ ամենապատշաճ պատրաստման դեպքում»,- ընդգծեց նա։

Բոտուլիզմի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվում է Հայաստանի մարզերում, հատկապես, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։ Լաբորատոր հետազոտությունները վկայում են, որ բոլոր դեպքերում թունավորման պատճառը տնային պահածոների օգտագործումն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:57
30 Մարտի 2017
Ռոնալդինյուն թողարկել է իր առաջին սինգլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյուն ներկայացրել է իր առաջին սինգլը։
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։