481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
«Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլը մեկնարկեց Երևանում
17:01
08 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքներ և ծրագրի մասնակից պատանիներ և աղջիկներ:

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին մասնակցում է 105 պատանի և աղջիկ 12 երկրից` Չեխիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Բելգիա, Մակեդոնիա, Բուլղարիա, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Թուրքմենստան և Վրաստան:

Ջերմորեն ողջունելով և բարի գալուստ մաղթելով ծրագրի մասնակիցներին` նախարար Հրանուշ  Հակոբյանը  նշեց, որ Հայրենիքում անցկացրած առաջիկա օրերը լի են լինելու հետաքրքիր, ճանաչողական և ուսուցողական հանդիպումներով, անակնկալներով և հնարավորություն կընձեռվի հաղորդակից լինելու ազգային արժեքներին, ավանդույթներին, շփվելու և կապեր հաստատելու հայրենակիցների հետ:

«Անկախ այն հանգամանքից, թե դուք որ երկրում եք ապրում, դուք բոլորդ մեկ մեծ ընտանիքի` Հայ Ընտանիքի անդամներ եք»,- դիմելով ծրագրի մասնակիցներին` նշեց նախարար Հ.Հակոբյանը:
Նախարարը խորին շնորհակալություն հայտնեց պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին` ծրագրի իրականացմանն աջակցելու համար:
Ներկաները դիտեցին «Արի տուն» ծրագրի վերաբերյալ տեսահոլովակ:

«Արի տուն» ծրագիրը մշակվել է 2009 թվականին Սփյուռքի նախարարության կողմից, ծրագրին մասնակցում են 13-20 տարեկան սփյուռքահայ ներկայացուցիչներ, ովքեր այցելում են Հայաստան՝ պատմական հայրենիքին ավելի մոտ ծանոթանալու համար: 2009 թվականին ծրագրին մասնակցել է 307 մարդ, իսկ 2010-ին նրանց թիվն աճել է մինչև 560-ը: Այս տարվա ծրագրով նախատեսված է 800 հոգու մասնակցություն: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին: