485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ առողջապահության նախարարությունը շոգին դիմակայելու խորհուրդներ է տալիս
17:38
03 Օգոստոսի 2011

ՀՀ առողջապահության նախարարությունը չորեքշաբթի հրապարակել է մի շարք խորհուրդներ՝ շոգ եղանակին օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու նպատակով:

Հայհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, վերջին օրերին ՀՀ Արարատի և Սյունիքի հովիտներում չափազանց շոգ եղանակ է հաստատվել՝ հասնելով 40 աստիճան շոգի: Հատկապես բարձր ջերմաստիճան է գրանցվել Երևանում: Սպասվում է, որ օգոստոսի 5-ին շոգը կնվազի 4-5 աստիճանով:

Մասնավորապես բնակիչներին խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում, քայլել ստվերում, հնարավորին չափ պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ և ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին:

«Ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է արյան շրջանառությունը և ջերմատվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարությունը նաև խորհուրդ է տալիս օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, օրական մոտ 3լ (սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո):

Քաղաքացիներին առաջարկվում է չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում: Միաժամանակ պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա, ինչպես նաև հագնվել ջերմաստիճանին համապատասխան այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ:

Բացի այդ, պետք չէ գնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում և առանց պատշաճ ջերմաստիճանային և հիգիենիկ պայմանների վաճառվող սննդամթերք, հատկապես ոչ ոգելից ըմպելիքներ (կվաս, լցնովի հյութեր), պատրաստի սննդատեսակները (քյաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, ղարսի խորոված), կրեմային հրուշակեղեն և փափուկ պաղպաղակ և այլն:

Նախարարությունը նաև խորհուրդ է տալիս սննդամթերքը պահել փակ տարողություններում` ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ` հոսող խմելու ջրով, հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի օճառի օգտագործմամբ, չաղտոտել շրջակայքը, շրջակայքում ջրամատակարարման և կոյուղու համակարգերում վթարներ ու անսարքություններ նկատելիս անհապաղ ահազանգել համապատասխան մարմիններին:

Բացի այդ, չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ցանցի ջրով, իսկ աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
08 Նոյեմբերի 2017
YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր
Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր:
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների: