478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի սահմանի մոտ գտնվող հայկական եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կանցկացվի օգոստոսի 7-ին
13:43
03 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայ-ադրբեջանական սահմանամերձ Մովսես գյուղի հայկական նոր եկեղեցու օծման հանդիսավոր միջոցառումները կանցկացվեն օգոստոսի 7-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ռուսաստանաբնակ հայ բարերար, Մովսեսում ծնված Վազգեն Վանեսյանը, ով եկեղեցու շինարարության նախագծի նախաձեռնողն է։

Մովսես գյուղի՝ շրջակայքում միակ հայկական տաճարը քանդվել է անցյալ դարի 30-ական թվականներին՝ Հայաստանի խորհրդայնացման տարիներին, իսկ այժմ Վանեսյանի օժանդակության և լրիվ ֆինանսավորման շնորհիվ նոր եկեղեցի է կառուցվել։

Վանեսյանի խոսքով՝ հանդիսավոր միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, «Բերդ» պարային համույթը և Կոմիտասի անվան լարային քառյակը։ Մասնակիցների թվում են նաև օպերային հայտնի երգչուհի Աննա Մնացականյանը, դուդուկահարների քառյակը և հայկական էստրադայի աստղեր։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա օգոստոսին «Կարոտ» փառատոնի շրջանակներում եկեղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնելու արարողության ժամանակ ադրբեջանական դիրքերից կրակոցներ էին արձակվում։ Այդ կապակցությամբ Վանեսյանն ընդգծեց, որ այժմ միջոցառման կազմակերպիչները սահմանապահների հետ համատեղ ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր քայլերն արարողության մասնակիցների անվտանգության ապահովման համար։

Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի, «Կարոտ» միջազգային փառատոնի նախագահ Մեցո Իգիթյանն իր հերթին հատկանշական համարեց այն, որ եկեղեցու շինարարության ժամանակ օգտագործվել են ավերված հին եկեղեցու քարերը։ «Վանեսյանը երկար տարիներ ապրել է եկեղեցու վերականգնման գաղափարով, և հենց որ նման հնարավորություն է ունեցել, իրագործել է իր երազանքը։ Հիանալի կլիներ, եթե մյուս հայերն էլ հետևեին նրա օրինակին՝ օգնելով իրենց փոքր հայրենիքին»,- ասաց նա։

Տոնական միջոցառումները կսկսվեն օգոստոսի 7-ի առավոտյան եկեղեցու օծման և պատարագի արարողությունից։ Ծրագրում դասական երաժշտության համերգ և էստրադային ծրագիր է նախատեսված։
Միջոցառումների շրջանակներում կկատարվի նաև Վազգեն Վանեսյանի և նրա ընտանիքի անդամների մկրտությունը։ Իսկ հաջորդ օրը ծրագրված է տեղաբնակների զանգվածային  մկրտություն և պսակադրության արարողություններ։

«Մովսես գյուղի և մերձակա բնակավայրերի բնակիչներն անհամբերությամբ են սպասել եկեղեցու օծմանը, և այնտեղ մկրտվել ցանկացողների ցուցակը բավականին մեծ է։ Բազմաթիվ սիրահար զույգեր հատուկ հետաձգել են հարսանիքի օրը, որպեսզի պսակադրվեն նոր եկեղեցում»,- ասաց Իգիթյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»:
14:57
08 Օգոստոսի 2017
Սպառողական վարկեր «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության դեպքում ՎՏԲ–Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը:
16:01
07 Օգոստոսի 2017
Քլոյե Քարդաշյանը սեր է խոստովանել հայերենով (ՖՈՏՈ)
Աղջիկը մակագրել է 26-ամյա ընկերոջ հետ համատեղ լուսանկարը։