483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում շուտով օտարերկրացիներից հատուկ թույլտվություն կպահանջվի աշխատանքի համար
16:50
29 Հուլիսի 2011

Հայաստանում շուտով օտարերկրացիներից հատուկ թույլտվություն կպահանջվի աշխատելու համար, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

«Օտարերկրացիների մասին» օրենքը, որն ընդունվել է Հայաստանում դեռևս 2006 թվականի դեկտեմբերին, աշխատանքի թույլտվության տրամադրում է պահանջում օտարերկրացիներից, բայց այդ պահանջն առայսօր չի կատարվել, որովհետև համապատասխան ենթաօրենսդրական ակտեր չեն ընդունվել »,- ասաց Եգանյանը։

Ըստ նրա, Հայաստանի կառավարության կողմից նմանատիպ որոշում ընդունելուց հետո հայ գործատուները կկարողանան աշխատանքային պայմանագրեր կնքել միայն այն քաղաքացիների հետ, ովքեր համապատասխան թույլտվություն կունենան։

Եգանյանը միաժամանակ ընդգծեց, որ աշխատանքի ընդունվելիս թափուր տեղի դեպքում առաջնայնությունը կտրվի Հայաստանի քաղաքացուն։

«Օրենքում հստակ ամրագրված է, որ եթե մեր քաղաքացին չհամապատասխանի նշված թափուր տեղին, ապա այդ հաստիքին կարող է հավակնել օտարերկրացին»,- ասաց նա։ «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատակցի հետ (ծառայությունների մատուցման) աշխատանքային պայմանագիր կնքել և օգտագործել նրա աշխատանքը լիազոր մարմնի կողմից օտարերկրացուն տրված աշխատանքային թույլտվության հիման վրա։

Օտարերկրացի աշխատակցին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում աշխատանքի թույլտվության տրամադրման ժամանակ հաշվի են առնվում Հայաստանի աշխատանքի շուկայի կարիքները և այդ շուկայում տեղի ունեցող գործընթացները։

Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գործատուի համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավորվում է համալրել իր ունեցած թափուր աշխատատեղը ՀՀ քաղաքացիներով։
Սահմանված ժամկետում Զբաղվածության հանրապետական ծառայության կողմից գործատուի պահանջներին համապատասխանող թեկնածության առաջարկի բացակայության դեպքում գործատուն կարող է ինքը փնտրել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու և դիմել լիազոր մարմնին՝ կոնկրետ օտարերկրացի աշխատակցին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կոնկրետ ժամկետով և անհրաժեշտ փաստաթղթերի առկայությամբ աշխատանքային թույլտվություն տրամադրելու համար։ 

Առանց հատուկ թույլտվության կարող են աշխատել, մասնավորապես, Հայաստանում մշտական և հատուկ բնակության իրավունք ունեցող անձինք, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսարանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամներ, օտարերկրյա պետությունների առևտրային կազմակերպությունների աշխատակիցներ։

Առաջիկա փոփոխությունների հետ կապված բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ ծառայության - www.smsmta.am կայքի «Օտարերկրացիների մուտքն ու կացությունը Հայաստանում» հատուկ բաժնից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։