481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կանցկացվի ընթերցանության առաջին հանրապետական մրցույթը՝ «Երևանը-2012՝ գրքի միջազգային մայրաքաղաք» միջոցառման շրջանակներում
14:52
28 Հուլիսի 2011

«Երևան-2012՝ գրքի միջազգային մայրաքաղաք» միջոցառման շրջանակներում «Ժամանակ մի կորցրու, կարդա» ընթերցանության  առաջին հանրապետական մրցույթ կանցկացվի դպրոցականների համար: Այն կանցկացվի  2011թ.-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2012թ.-ի փետրվարի 19-ը Երևանում, հինգշաբթի լրագրողներին ասաց «Էդիտ Պրինտ» հրատարակչության հիմնադիր Մկրտիչ Կարապետյանը։

Մրցույթը կազմակերպվել է «Էդիտ Պրինտ» հրատարակչության և Երևանի քաղաքապետարանի կողմից։
«Հանրապետական մրցույթի գաղափարն առաջացել է անցած տարի, երբ մենք կազմակերպեցինք ընթերցանության ոչ մեծ մրցույթը, որին մասնակցեց ավելի քան 1000 երեխա»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյանը։

Ըստ նրա, մրցույթը կանցկացվի երեք փուլով՝ Հայաստանի միջնակարգ հանրակրթական դպրոցների 2-4-րդ և 5-7-րդ դասարանների երեխաների համար։ Հայտերը կընդունվեն մինչև սեպտեմբերի վերջը։

Հանձնաժողովի կողմից ընտրված գրականության ցուցակում կընդգրկվեն ինչպես ժամանակակից հեղինակների, այնպես էլ հայկական և արտասահմանյան գրականության դասականների ստեղծագործությունները, ինչպիսիք են՝ Հովհաննես Թումանյանը, Գրիմ եղբայրները, Կորնեյ Չուկովսկին։

Կարապետյանը նաև նշեց, որ մրցույթի շրջանակներում ՀՀ մարզերում երեխաների ընտրությունը կանցկացնեն հատուկ հանձնաժողովները։

Իսկ մրցույթի վերջին օրը՝ փետրվարի 19-ին,  ականավոր հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված գրքի ցուցահանդես, վիկտորինա կկազմակերպվի։
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն իր հերթին նշեց, որ միջոցառումը նպաստում է ընթերցանության մշակույթի զարգացմանը երեխաների և պատանիների շրջանում։ 

«Էդիտ Պրինտ» հրատարակչությունը հիմնադրվել է 1993թ.-ին և իր գոյության ժամանակահատվածում մանկական, ուսումնական, գեղարվեստական շուրջ 2500 անուն գիրք և բրոշյուր է հրատարակել, ինչպես նաև՝ արվեստագիտության վերաբերյալ գրականություն, որոնք ներկայացված են Ֆրանքֆուրտի, Փարիզի, Ժնևի, Մոսկվայի, Բուենոս-Այրեսի, Վաշինգտոնի, Ստամբուլի ամենօրյա ցուցահանդեսներում։

Հայաստանը 2012թ.-ին կնշի առաջին տպագիր գրքի տպագրության 500-ամյակը: Հայկական գրատպության սկիզբը համարվում է 1512թ.-ը, երբ Վենետիկում Հակոբ Մեղապարտը հրատարակել է առաջին հայկական «Ուրբաթագիրք»: Մեղապարտի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է՝ երկգիծ քառակուսու մեջ: Հակոբ Մեղապարտը ջանացել է իր տպագրած գրքերը նմանեցնել ձեռագրերի, քանի որ այն ժամանակ տպագիր գրքերն անսովոր էին հայերի մեջ: Մեղապարտի գործունեության շնորհիվ հայոց լեզուն Ասիայի և ԱՊՀ ժողովուրդների մեջ գրատպության առաջին լեզուն դարձավ:

Երևանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը:
Ավելի վաղ այս տիտղոսին են արժանացել Մադրիդը (2001), Ալեքսանդրիան (2002), Նյու Դելին (2003), Անտվերպենը (2004), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Բոգոտան (2007), Ամստերդամը (2008), Բեյրութը (2009), Լյուլբյանան (2010) և Բուենոս Այրեսը (2011):--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։