484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
«Միսս Հայաստան-2011» գեղեցկության մրցույթը կանցկացվի սեպտեմբերի վերջին Երևանում
10:16
28 Հուլիսի 2011

«Միսս Հայաստան-2011» գեղեցկության մրցույթը կանցկացվի սեպտեմբերի վերջին Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին «Միսս Հայաստան» ազգային գործակալությունից։

«Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են հուլիսի 11-ից։ Մրցույթին կարող են մասնակցել 17-24 տարեկան աղջիկները»,- հայտնեց գործակալության զրուցակիցը։

Ըստ նրա, ժյուրիի կազմը հայտնի կդառնա միայն մրցույթի մեկնարկից առաջ, սակայն սահմանված կարգի համաձայն, կազմում կընդգրկվեն գեղեցկության գործակալության և աշխարհի տարբեր երկրների մոդելային գործակալությունների ներկայացուցիչները։

Գործակալության զրուցակիցն ավելացրեց, որ օգոստոսին հանրապետության մարզերում կսկսվի մրցույթի մասնակիցների ընտրությունը, արդյունքում կընտրվի 24 գեղեցկուհի։
Մրցույթը կազմակերպվել է «Միսս Հայաստան» գործակալության կողմից՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքի հետ համատեղ։

«Միսս Հայաստան» մրցույթն առաջին անգամ կազմակերպվել է 1996թ.-ին, և առաջին նախագահը դարձել է Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը։ 2000թ.-ից մրցույթն անցկացվում է «Միսս Հայաստան» ազգային գործակալության կողմից։
«Միսս Հայաստան» մրցույթի հաղթողները տարբեր տարիների ընթացքում լուրջ հաջողությունների են հասել գեղեցկության տարբեր միջազգային մրցույթներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր: