482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանից Մադրիդ առաջին ավիաչվերթը կիրականացվի օգոստոսի 4-ին
18:48
25 Հուլիսի 2011

Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև Մադրիդում օդային տրանսպորտի մասին համաձայնագիր է ստորագրվել, որը թույլ կտա ավիաչվերթեր իրականացնել երկու պետությունների մայրաքաղաքների միջև, երկուշաբթի հաղորդում է հայկական ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Երևան-Մադրիդ-Երևան երթուղով անդրանիկ չվերթը նախատեսված է օգոստոսի 4-ին։ Այն կիրականացնի հայկական «Արմավիա» ազգային ավիափոխադրողը։

Իսպանական կողմից Համաձայնագիրը ստորագրեց Իսպանիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Մանուել Ամեիխեիրաս Վալեսը, Հայաստանի կողմից՝ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը։

«Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո կողմերը մտքեր փոխանակեցին համագործակցության հեռանկարների վերաբերյալ։Երկու երկրների միջև կնքված համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում կանոնավոր օդային կապ հաստատել երկու երկրների մայրաքաղաքների միջև, ինչն առավել դյուրին կդարձնի երկկողմ փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և զբոսաշրջության բնագավառներում»,- ասվում է հաղորդագրությունում։

«Արմավիա» ընկերությունը հիմնվել է 1996 թվականին և համապատասխանում է IATA միջազգային պահանջներին։

«Արմավիան» շաբաթական ավելի քան 100 չվերթ է իրականացնում ավելի քան 40 ուղղություններով դեպի աշխարհի 20 երկրներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:48
16 Դեկտեմբերի 2017
Հնդկաձավարով նախաճաշ` արագ նիհարելու համար
Ո՞վ չի ուզում արագ նիհարել և միաժամանակ համեղ սնվել:
17:51
15 Դեկտեմբերի 2017
Santa–ն Հայաստանում. հայ երեխաներն առանձնահատուկ են (ՖՈՏՈ)
Սանտա Կլաուսը ուրբաթ Լապլանդիայից եկել է Հայաստան։
15:53
14 Դեկտեմբերի 2017
Նիկոլ Փաշինյանը բացել է հայկական խորհրդարանի գաղտնիքը (ՖՈՏՈ)
Հայ ընդդիմադիր պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բացել է հայկական խորհրդարանի գաղտնիքը։
20:45
13 Դեկտեմբերի 2017
«ՎԻԱ ԳՐԱ»–ի Բրեժնևան` հայ դիզայների զգեստով (ՎԻԴԵՈ)
«ՎԻԱ ԳՐԱ»–ի նախկին մենակատար Վերա Բրեժնևան ելույթ է ունեցել հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստով «Необыкновенный огонек»–ի ընթացքում։
20:10
13 Դեկտեմբերի 2017
Հազվագյուտ կենդանիներով բացառիկ էկզոտարիում է բացվել Երևանում (ՖՈՏՈ)
«Զուլանդիա» էկզոտարիումը բացումը կայացավ Երևանի «ՌԻՈ» առևտրի կենտրոնում։
16:42
13 Դեկտեմբերի 2017
Ի գիտություն տանտիրուհիների. ի՞նչ պետք է դնել սեղանին Դեղին հողե շան տարում
Տոնական սեղանը Նոր տարվա ամենակարևոր բաղկացուցիչներից է։
15:54
12 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով:
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին: