480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+36
Եղանակը Երևանում
Հայ
USAID ծրագրի շրջանակներում 73 հաշմանդամ երեխաներ առաջին անգամ դպրոց են գնացել
18:24
25 Հուլիսի 2011

USAID եռամյա դրամաշնորհային ծրագրի  և World Vision միջազգային կազմակերպության շրջանակներում, հաշմանդամություն ունեցող 73 երեխաներ ներգրավվել են Հայաստանի հանրակրթական համակարգում, ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։ 

2011թ. հունիսին ավարտվեց ԱՄՆ ՄԶԳ և Վորլդ Վիժն կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հզորացում հանուն առավելագույն ներառման» ծրագիրը, որն ուղղված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար  ավելի ներառական և հասանելի հասարակության ստեղծմանը: Եռամյա այս ծրագիրը խթանում էր հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթությունը և ուղղված էր Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների (ՀՈՒԱԿ) և ՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը` պետական մարմինների հետ համագործակցելու և Հայաստանում հաշմանդամների իրավունքների մասին հանրային իրազեկման բարձրացնելու նպատակով:

Ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի, հատուկ կարիքներով երեխաները կրթության իրավունք ունեն: Այնուամենայնիվ, առկա խարանների պատճառով շատ ծնողներ իրենց երեխաներին զերծ են պահում սոցիալական գործունեությունից և թույլ չեն տալիս նրանց կրթություն ստանալ հանրային դպրոցներում: Ծրագրի սկզբում իրականացված հետազոտությունները պարզեցին, որ Հայաստանի ծնողների և դպրոցի աշխատակիցների շարքում առկա է սոցիալական նախապաշարմունք, համաձայն որի հաշմանդամություն ունեցող երեխաները չեն կարող կրթություն ստանալ և կարող են խաթարել ուսումնական գործընթացը:

Վերջին տասնամյակում Հայաստանը սկսել է հրաժարվել հատուկ դպրոցներից և այժմ  ստեղծում է հանրային ներառական դպրոցներ, որտեղ կհաճախեն հաշմանդամություն ունեցող երեխաները: Ծրագիրը սկզբնական փուլում աշխատում էր չորս համայնքների հետ (Երևան, Գյումրի, Ալավերդի, Ստեփանավան), իսկ 2010թ. հունվարից աշխատանքներ սկսեց նաև Կապանում և Սիսիանում` ներգրավելով  37 դպրոց և 30 նախադպրոցական հաստատություն վեց քաղաքներում: Ծրագիրն օգնել է գործընկեր ՀՈՒԱԿ-երին բարելավելու իրենց կազմակերպչական և համակարգային հմտությունները, ինչպես նաև ներազդելու որոշումների ընդունման գործընթացների վրա` համագործակցելով տեղի ինքնակառավարման մարմինների և հատուկ կարիքներով երեխաներին սատարող դոնոր կազմակերպությունների հետ: Համատեղ ջանքերի շնորհիվ  հաշմանդամություն ունեցող 73 երեխաներ արդեն ընդունվել են իրենց համայնքների հանրային դպրոցները:

Հայաստանում հաշմանդամությանն առնչվող խարանը նվազեցնելու համար ծրագիրն իրականացրել է հանրային իրազեկման արշավ` հատուկ կարիքներով անձանց ընկալումն ու նրանց նկատմամբ զգայուն վերաբերմունքը բարելավելու, առկա ծառայությունների վերաբերյալ իրազեկելու և համայնքային կամավորականությունը խթանելու նպատակով: 6 գործընկեր ՀՈՒԱԿ-եր կազմակերպել են ավելի քան 1000 դասընթաց և կրթական միջոցառում, որոնց մասնակցել են 4546 երեխա (որոնցից 590-ը` հաշմանդամ), 1099 մանկավարժ (ներառյալ հոգեբաններ և հատուկ մանկավարժներ ) և 1856 ծնող: Հայաստանում  60 000 մարդ տեղեկացվել է  ներառական կրթության մասին իրազեկման արշավների միջոցով, որոնք հանգեցրել են համայնքներում հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքի բարելավմանը:

Համագործակցելով ՀՀ կառավարության և ՀԿ-ների հետ Ծրագիրը աջակցել է նաև Հայաստանում ներառական կրթության իրականացմանն ուղղված Ազգային ռազմավարական փաստաթղթի ստեղծմանը, որը ներկայացվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն և կընդգրկվի վերջնիս Գործողությունների ծրագրում:  

Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվել է վեբկայք Հաշմանդամության ազգային կոմիտեի համար (www.disabilityarmenia.am), որը միավորում է բոլոր շահագրգիռ ՀԿ-ներին և  ՀՈԱՒԿ-երին և  նպաստում նրանց գործունեության համակարգմանը:  Հաշմանդամություն ունեցող 1503 երեխա հետազոտվել է բազմամասնագիտական խմբի կողմից` երեխաների կրթական կարիքների բացահայտման և նրանց համար անհատական ուսումնական ծրագիր կազմելու նպատակով: Բացի այդ, ծրագրի շրջանակում հրապարակվել է ներառական կրթության վերաբերյալ հինգ դասագիրք և 25 հանրակրթական դպրոցներում սայլակների մուտքն ապահովող հարթակներ են տեղադրվել:

Շարունակելով իր գործունեությունը այս ոլորտում, ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է սկսել նոր ծրագիր, որը կխթանի Հայաստանում հավասար զբաղվածության  հնարավորությունները և կաջակցի հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկումը աշխատանքային շուկա: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը: