478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայ տղամարդիկ նախընտրում են կապուտաչյա շիկահերներին
17:12
22 Հուլիսի 2011

Հայ տղամարդիկ գերադասում են ամուսնանալ բարեկազմ, բարձրահասակ, կապուտաչյա շիկահերների հետ, ուրբաթ ասաց «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը։

Միաժամանակ նա նշեց, որ հայուհիների պահանջները տղամարդկանց հանդեպ առավել պրագմատիկ են։ Ամուսնացող կանայք փնտրում են մեքենա, բնակարան և բարձր վարձատրվող աշխատանք ունեցող, մարզական կազմվածքով տղամարդկանց։ Նախապատվությունը տրվում է բարձրագույն կրթություն ունեցող անձանց։
Ըստ Բաղիշյանի, ընտանիք ստեղծել ցանկացողների համար տարիքը երբեմն ոչ մի նշանակություն չունի։ Այսպիսով, «Երջանկության գաղտնիք» կենտրոնի ամենամեծ փեսան 85 տարեկան է եղել, իսկ ամենամեծ հարսնացուն՝ 64 տարեկան։

«Ցավոք, մեզ մոտ ընդունված է, որ ամուսնանալ կարելի է միայն երիտասարդ շրջանում, բայց տարեց մարդիկ շատ ծանր են տանում մենակությունը։ Մի քանիսը մեզ մոտ են գալիս պարզապես զրուցակից փնտրելու»,- խոստովանեց նա։

Բաղիշյանը նաև ասաց, որ Հայաստանում ամուսնական գործակալություններն այդքան մեծ տարածում չունեն, և ընդունված է կարծել, որ այնտեղ են դիմում միայն հույսը կորցրած մարդիկ, ովքեր ինքնուրույն չեն կարողանում գտնել իրենց երկրորդ կեսին։

Նա պարզաբանեց, որ մյուսներից ավելի հաճախ ամուսնական գործակալություններ են դիմում բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ, մասնավորապես՝ տնտեսագետները, հաշվապահները և ուսուցիչները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
27 Հուլիսի 2017
Երևանում կանցկացվի առաջին Food Fest–ը
Food Fest սննդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում:
17:58
27 Հուլիսի 2017
Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել հայտնի տղամարդկանց շարքում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շարքում։
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։