483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+10
Եղանակը Երևանում
Հայ
Արտագաղթի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը կհաստատվի սեպտեմբերին
16:29
20 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերին Հայաստանում կհաստատվի արտագաղթի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը, չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։ 

«Արտագաղթի խնդիրը գտնվում է մեր հասարակության ուշադրության կենտրոնում, և հատկապես այդ պատճառով է հրավիրվել այդ խորհրդակցությունը։ Նախագահը հանձնարարել է կանոնավոր կերպով հանրությանը ներկայացնել արտագաղթի ցուցանիշները, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն տեղեկություն հավաքել անհասկանալի աղբյուրներից և խուճապի մատնվել»,- ասաց Եգանյանը։ 

Նա ընդգծեց, որ արտագաղթի խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և սեպտեմբերին պատրաստ կլինի 100 կետից բաղկացած արտագաղթի դեմ պայքարի ազգային ծրագիրը։

«Արտագաղթի աննախադեպ տեմպերի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Բացասական սալդոն տարեկան  շուրջ 2000-3000 մարդ է կազմում»,- ասաց Եգանյանը։
Ըստ նրա, բոլոր մեկնողների շուրջ 70 տոկոսն իրենց որոշումը հիմնավորում են Հայաստանում աշխատանքի տեղավորվելու հետ կապված խնդիրներով, և առաջին հերթին կառավարության ջանքերը կուղղվեն այդ խնդիրների լուծմանը։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2011թ.-ի մարտին Հայաստանից մեկնող մարդկանց քանակը կազմել է 144 614 մարդ (անցած ամսվա համեմատ 40,6 տոկոս աճ), որոնցից 70 853-ն արտասահմանյան քաղաքացիներն են։ Միաժամանակ մարտին Հայաստան ժամանող մարդկանց թիվը կազմել է 136 237 (անցած ամսվա համեմատ՝ 46,3 տոկոս աճ), որոնցից 74035-ը՝ արտասահմանյան քաղաքացիներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: