486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Գեներալ Անդրանիկի հուշարձանն է տեղադրվել Վառնայում
14:54
12 Հուլիսի 2011

Հայաստանի, Ռուսաստանի և Բուլղարիայի  ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի հուշարձանն է տեղադրվել  բուլղարական քաղաք Վառնայում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը։

«Երեք երկրների պատմության մեջ անջնջելի հետք թողած գեներալի վեց մետրանոց հուշարձանը տեղադրվել է հրապարակի կենտրոնում, որը կկրի նրա անունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Բուլղարիայի հասարակական-քաղաքական շրջանակների և իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Բուլղարիայի հայերի միության ղեկավարներն ու գեներալ Անդրանիկի թոռը։

Գեներալ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի բացումը Բալկանյան պատերազմի սկսվելու  հարյուրամյակին նվիրված առաջին միջոցառումներից է. պատերազմը սկսվել է 1912թ.-ի սեպտեմբերի 25-ին (հոկտեմբերի 8)։ Այդ պատերազմի հետևանքով բուլղարական, հունական, չեռնոգորյան և սերբական զորքերի կողմից թուրքերից ազատագրվեց գրեթե ողջ Բալկանյան թերակղզին։ Գեներալ Անդրանիկի կողմից ձևավորած հայերի կամավորական ջոկատը Բալկանյան պատերազմի ժամանակ կռվում էր Բուլղարիայի կողմում՝ Արևելյան Ռոդոպախներում։

Միաժամանակ «Երկրամասը» նշում է, որ գեներալ Անդրանիկի հուշարձանը տեղադրելու վերաբերյալ բուլղարական իշխանությունների մտադրությունը Թուրքիայի կողմից ընդդիմության հանդիպեց, ով պաշտոնապես արտահայտեց իր անհամաձայնությունը տվյալ նախաձեռնության հետ։ Սակայն Բուլղարիան չտրվեց թուրքական սպառնալիքին, այն դեպքում, երբ Սոչիում քաղաքական իշխանությունների ճնշման ներքո Անդրանիկ Օզանյանի հուշարձանն ապամոնտաժվեց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը: