482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Սևանա լճի ափին արդեն երկու հանրային լողափ է գործում. նախարար
17:00
29 Հունիսի 2011

Սևանա լճի ափին արդեն երկու հանրային լողափ է գործում, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
«Մենք նախատեսել են Սևանա լճի ափամերձ տարածքում շուրջ 65 հանրային լողափ ստեղծել, որոնց տարածքներն արդեն ընտրվել են կառավարության համապատասխան որոշմամբ», - ասաց նախարարը:

Առաջին լողափը, որը կարող է տեղավորել 1000-1500 հանգստացող, զբաղեցնում է շուրջ 1,4 հեկտար տարածք, երկայնքը կազմում է 356 մետր: 69 հեկտար մակերես ունեցող երկրորդ լողափում միաժամանակ կարող է հանգստանալ մինչև 1000 մարդ, ափամերձ երկայնքը 201 մետր է:

Նախարարի խոսքով՝ այս երկու լողափերը, նախատեսված նորմատիվների համաձայն, արդեն լիովին պատրաստ են: «Լողափերի տարածքում գործում է փրկարար ծառայություն, բուժկետ, ավտոկանգառ, մանկական հրապարակ, կա նաև բիոզուգարաններ, հովանոցներ և շեզլոնգներ», - նշեց Հարությունյանը:

Նախարարն ավելացրեց, որ բոլոր ծառայությունները, բացի հանրային սննդից, տրամադրվելու են անվճար:
«Լողափերի պահպանման, աղբի մաքրման գործառույթներն իրականացնում են «Սևան» ազգային պարկի աշխատակիցները, իսկ հանրային սննդի ոլորտը պայմանագրային հիմունքով ապահովում է «Սթար գրուպ» ընկերությունը», - ասաց նա:

Հարությունյանի խոսքով՝ այս ընկերությունը, ըստ պայմանագրի, ամեն ամիս «Սևան» ազգային պարկին ամեն լողափի համար վճարելու է 500 հազարական դրամ (շուրջ 1,35 հազար դոլար):
Բացի հանրային սննդի կետերից լողափերի տարածքում տեղադրված են Grand Candy հրուշակեղենի ֆաբրիկայի և Coca Cola ընկերության տաղավարները:

Նախարարն ավելացրեց, որ Նորադուզ (0,4 հեկտար մակերերս) և Շորժա (0,6 հեկտար) գյուղերի մոտակայքում լողափերի բարեկարգման աշխատանքներ են ընթանում, Չկալովկա գյուղի մոտակայքում գտնվող ևս մեկ լողափի շինարարությամբ կզբաղվի «Նյու Լենդ» մասնավոր կազմակերպությունը:
Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Այն գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին: