482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը հաստատել է 2011-2015թթ.-ի կրթության զարգացման պետական ծրագիրը
13:26
23 Հունիսի 2011

ՀՀ խորհրդարանը հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատեց 2011-2015թթ.-ի կրթության զարգացման պետական ծրագիրը, որում ներկայացված են կրթության զարգացման հիմնական ծրագրային ուղղությունները, մոնիտորինգի հարցերը և դրա կատարման գնահատականները։

Ինչպես նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, 2011-2015թթ.-ի Հայաստանի կրթության զարգացման ծրագիրն իր մեջ ներառում է ներկա իրավիճակի ուսումնասիրությունն ու կրթական ոլորտի խնդիրները, կրթության զարգացման ազգային համատեքստը, ոլորտի զարգացման խնդիրներն ու նպատակները, ռազմավարական մոտեցումներն ու առաջնահերթությունները։

«Ծրագիրը ներառում է Հայաստանի կրթական համակարգի համար կարևոր և արդիական հիմնական ծրագրային միտումները, ծրագիրը չափազանց իրատեսական է և պոպուլիզմ չի պարունակում՝ ներկայացնելով այն տեսլականը, ինչին մենք ցանկանում ենք հասնել 2015թ.-ին»,- ասաց Աշոտյանը։

Ըստ նրա, ծրագրում ներկայացված են բոլոր ոլորտների ուղղությամբ հստակ քայլերի իրականացման առաջնահերթությունները՝ սկսած նախադպրոցականից և վերջացրած բուհական կրթությամբ, որով կառավարությունը ղեկավարվում է կրթական ծրագրեր իրականացնելիս։

Նա նաև նշեց, որ ծրագիրը հիմնված է երեք հիմնական հանգամանքների վրա՝ կրթության առավել լայն հասանելիության ապահովում, ուսուցման որակ, կրթության արդյունավետության գնահատական, որը նույնպես միջազգային մակարդակի և միտումների կրթական գործընթացին համապատասխանելու համար անհրաժեշտ գործիքակազմ է նախատեսում։

ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկել ծրագրի ընդունմանը, որն ըստ նրանց, չի համապատասխանում համակարգի պահանջներին և ժամանակակից մարտահրավերներին։

Երկարաժամկետ ծրագրի մշակումը սկսվել է դեռ 2007թ.-ին և ավարտվել անցած տարի, որից հետո տարբեր քննարկումներ և խորհրդարանական լսումներ են անցկացվել այդ հարցի շուրջ։
ՀՀ կրթության զարգացման նախորդ ծրագիրը մշակվել է 2001թ.-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին:
10:23
23 Մայիսի 2017
Հզոր պայթյուն Մանչեսթերում. 19 մարդ զոհվել է
Մեծ Բրիտանիայի մեծ մարզադաշտում պայթյուն է որոտացել:
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։