478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հպարտանում է Վատիկանի հետ փոխհարաբերությունների մակարդակով. վարչապետ
19:16
22 Հունիսի 2011

Հայաստանը հպարտանում է Վատիկանի հետ ձևավորված հարաբերություններով, քանզի դրանց հիմքում ընդհանուր քրիստոնեական արժեքներն են, չորեքշաբթի Վատիկանի մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահ, կարդինալ Ջիանֆրանկո Ռավասիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է հայկական կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը:

Кардинал Равази на встрече с Тиграном Саркисяном Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել Ջիանֆրանկո Ռավասիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցության համար: Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը համատեղ ցուցահանդեսների, հոգևոր երաժշտության համերգների ու այլ ձևաչափերով:

Հանդիպման ավարտին վարչապետը հույս է հայտնել, որ այցի ընթացքում կարդինալ Ռավասին կկարողանա ծանոթանալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, և ծրագրված հանդիպումները կունենան  գործնական շարունակություն:

Նորին Մեծությունն իր հերթին նշել է, որ մշակութային երկխոսությունը և մշակութային ժառանգության պահպանությունը կարևոր նշանակություն ունեն Վատիկանի համար:  Այդ համատեքստում Վատիկանի մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահը բարձր է գնահատել ՀՀ մշակույթի նախարարության հետ ձևավորված համագործակցության մակարդակը:

Զրուցակիցները շեշտել են մշակութային համագործակցության կարևորությունը թե՛ անցյալի պատմական ժառանգության պահպանության, թե՛ մշակութային փոխճանաչողության առումով: Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն ժամանակակից աշխարհում քրիստոնեական արժեքների նշանակության ու կարևորության մասին:
-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։