484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանից բերված շուրջ 90 շտապօգնության մեքենաները մեկ շաբաթից կսկսեն գործել Հայաստանում
15:01
17 Հունիսի 2011

Շտապօգնության 88 մեքենաները, որոնք տրամադրվել են Հայաստանին Չինաստանի կառավարության հետ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում, մեկ շաբաթից դուրս կգան մայրաքաղաքի և մարզերի գծեր, ասաց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
ՀՀ կառավարությունը ուրբաթ որոշում է ընդունել, որի համաձայն՝ շտապօգնության մեքենաներն անվճար կտրամադրվեն բուժհաստատություններին, որոնք գտնվում են Երևանի վարչական համայնքների, մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ, ինչպես նաև ոստիկանության բուժծառայությանը:

«Սա առողջապահության համակարգի զարգացմանն ու շտապօգնության ծառայության արդիականացմանն ուղղված լրջագույն քայլ կդառնա», - ասաց Քուշկյանը ուրբաթ կառավարության նիստի ընթացքում:
Նա նաև ավելացրեց, որ շտապօգնության մեքենաների պարկը չի թարմացվել և չի արդիականացվել վերջին 20 տարվա ընթացքում, հատկապես մարզերում:

Հայաստանին ռեանոմոբիլների, շտապօգնության գծային մեքենաների, ինչպես նաև հարակից սարքավորումների տրամադրման մասին հայ-չինական միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2010թ.-ի դեկտեմբերի 27-ին:

Ինչպես լրագրողներին պարզաբանեց նախարարը, շտապօգնության 88 մեքենաներից 20-ը ռեանոմոբիլներ են:
«Շտապօգնության ծառայության զարգացումը չի սահմանափակվի միայն նոր մեքենաների տրամադրմամբ: Դրան զուգահեռ մենք կարդիականացնենք կապը հանրապետության ողջ տարածքում, կստեղծենք Կենտրոնական դիսպետչերական ծառայություն, ինչպես նաև GPRS-նավիգացիայի համակարգ», - ասաց նա: Նախարարը պարզաբանեց, որ սա շատ կարևոր է շտապօգնության ծառայության օպերատիվության և աշխատանքի որակի բարձրացման տեսակետից:

Քուշկյանը տեղեկացրեց, որ շտապօգնության բոլոր բրիգադները կապահովվեն կապի անհատական միջոցներով՝ կանչի վայրերի, հիվանդանոցների և բուժհաստատությունների միջև անմիջական կապ ապահովելու համար:
«Հիվանդանոցները պատրաստ կլինեն ընդունել կոնկրետ հիվանդի՝ նախապատրաստվելով հիվանդի վիճակի մասին բրիգադի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա», - պարզաբանեց նա:

2010 թ.-ի հունիսի 2-ին Երևանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ ստորագրվել է Հայաստանի և Չինաստանի կառավարությունների տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը, որի համաձայն՝ Չինաստանը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 20 մլն յուան՝ որպես անհատույց օգնություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: