482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունում 20 մուրացկան երեխա է հաշվառված
16:58
16 Հունիսի 2011

Այսօրվա դրությամբ ՀՀ ոստիկանությունում  20 մուրացկան երեխա և մարմնավաճառությամբ զբաղվող չորս աղջիկ է հաշվառված, հինգշաբթի տեղեկացրեց  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ Նելլի Դուրյանը։

Նա նշեց, որ երբ մուրացկան երեխաները մեկ-երկու անգամ հայտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում, ապա սկզբում այդ մասին զգուշացնում են նրանց ծնողներին: «Մարմնավաճառությամբ և մուրացկանությամբ զբաղվելուն հակված են անապահով ընտանիքների երեխաները: Ծնողները հաճախ չգիտեն, որ իրենց երեխաները փողոցում զբաղվում են մուրացկանությամբ», - ասաց նա հանրապետությունում դեռահասների հանցավորության իրավիճակի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում:

Ինչպես նշեց Դուրյանը, օրինակ` դասերից առաջ կամ հետո երեխաները անցորդներից փող են մուրում իրենց գրպանի ծախսի, օրինակ՝ ինտերնետ-ակումբ հաճախելու կամ սնունդ գնելու համար: «Լինում են դեպքեր, երբ հավաքած գումարը նրանք տանում են տուն և տալիս են մայրերին, քանի որ հիմնականում նմանատիպ անապահով ընտանիքներում հայրեր չկան», - ասաց նա:

Նրա խոսքով՝ չնայած մուրացկանությունը քրեական հանցագործություն չէ, և այս ոլորտով պետք է զբաղվեն հասարակական կառույցները, սակայն ՀՀ ոստիկանությունն այդ ոլորտը վերցրել է իր վերահսկողության տակ: «Մենք ցանկանում ենք կանխել հանցավոր շրջանակներ, թրաֆիքինգի մեջ դեռահասների ներգրավումը», - ընդգծեց նա:

Ոստիկանության տվյալների համաձայն, 2011 թ.-ի առաջին հինգ ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 169 հանցագործություն, որոնք կատարվել են անչափահասների կողմից, ինչը 15,9 տոկոսով պակաս է 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։