481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ-ում անչափահասների հանցագործության մակարդակը հինգ ամիսների ընթացքում կրճատվել է 15,9%-ով. Ոստիկանություն
16:34
16 Հունիսի 2011

Ըստ Ոստիկանության տվյալների, Հայաստանում 2011թ.-ի հինգ ամիսների ընթացքում անչափահասների հանցագործության մակարդակը կրճատվել է 15,9 տոկոսով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

«Անչափահասների կողմից իրագործված հանցագործությունների ընդհանուր թիվը 2011թ.-ի հինգ ամիսների ընթացքում կազմել է 169՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի 201-ի դիմաց»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ գլխավոր վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը։

Ըստ նրա, հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից մարմնական վնասվածքներ հասցնելու 15 դեպք է գրանցվել (4 անգամ ավելի քիչ, քան 2010թ.-ի հունվար-մայիս ամսին), ինչպես նաև՝ գողության երեք դեպք (անցած ժամանակահատվածի 8-ի դիմաց)։

Նա ավելացրեց, որ անչափահասների կողմից կողոպուտի և սպանության դեպքեր այս տարի չի գրանցվել։ Ըստ Դուրյանի, ուշագրավ է, որ այս տարի իրավախախտ անչափահասների թվում աղջիկներ չեն եղել։
Նա ընդգծեց, որ նկատվում է կրկնակի հանցագործությունների նվազում, ինչը կապված է կանխարգելիչ աշխատանքների հետ, որոնք իրականացվել են համապատասխան կառույցների կողմից։ «14-18 տարեկան հանցագործները գտնվում են համապատասխան ծառայությունների հսկողության տակ, և նրանց հետ աշխատում են մասնագետները»,- ասաց Դուրյանը։

Նա նշեց, որ անչափահասների հանցագործությունը կանխելու նպատակով դաստիարակչական աշխատանքները պետք է անցկացվեն ընտանիքներում, դպրոցներում, հասարակական կազմակերպություններում, իսկ Ոստիկանության պարտականության մեջ մտնում է մասնագիտացված կենտրոններում վերականգնողական աշխատանքների անցկացումը։

«Մեր այն ստորաբաժանումները, որոնք զբաղվում են անչափահասների հետ և գտնվում են Ոստիկանության հաշվառման մեջ, ակտիվորեն աշխատում են դպրոցներում նրանց առաջադիմությունների բարելավման համար, ինչպես նաև կանխում են  հակահասարակական գործողությունները»,- ասաց Դուրյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից: