483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Արմենիա» մարդատար գնացքի ուղևորների առաջին խումբն ուղևորվել է Բաթումի
16:55
15 Հունիսի 2011

«Արմենիա» ֆիրմային մարդատար գնացքի՝ 55 ուղևորներից բաղկացած խումբը չորեքշաբթի տեղական ժամանակով 15։00-ին Երևանից մեկնեց Բաթումի հանգստավայր։

«Արմենիա» գնացքի առաջին ուղևորին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից հանձնվեց ՀԿԵ ֆիրմային վերնաշապիկ և գլխարկ։

Ինչպես նշեց ՀԿԵ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը, նմանատիպ նվեր կստանա ֆիրմային գնացքի յուրաքանչյուր հազարերորդ ուղևորը։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հունիսին Երևան-Բաթումի երթուղու տոմսերն ավելի էժան կլինեն, քան հուլիսին և օգոստոսին։

«Ներկայում Երևան-Բաթում երթուղու տոմսերն արժեն 8, 13, 15 և 27 հազար դրամ (համապատասխանաբար մոտ 21,2, 34,5, 39,9 և 71,8 դոլար) ֆիրմային գնացքների համար, իսկ սոցիալական գնացքների համար՝ 10 տոկոսով էժան»,- ասաց Մովսիսյանը լրագրողներին։

Նա հավելեց, որ իրականում տոմսերը թանկացել են մոտ 2 հազար դրամով (մոտ 5,3 դոլարով) հայկական դրամի նկատմամբ շվեյցարական ֆրանկի փոխարժեքի բարձրացման պայմաններում, և ընդգծեց, որ ՀԿԵ-ն չի փոխել գների գործակիցները նախորդ տարվա համեմատ։
«Արմենիա» ֆիրմային սեզոնային գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով կերթևեկի ամեն օր՝ հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Բացի այդ, երեքշաբթի և ուրբաթ օրերին լրացուցիչ սոցիալական մարդատար գնացք կնշանակվի տվյալ ուղղությամբ։

Հետադարձ ուղղությամբ «Արմենիա» ֆիրմային գնացքը նույնպես ամեն օր է աշխատում՝ գնացքը Բաթումիից Երևան է մեկնում տեղական ժամանակով 13։25 րոպեին, Երևանի կայարան է հասնում առավոտյան 7։20-ին։

«Արմենիա» գնացքի տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրու և Արմավիրի կայարաններում՝ «Օրիոն» տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգի միջոցով, ինչը թույլ կտա խուսափել տոմսերի կրկնակի վաճառքից և հերթերից։

Հունիսի 15-ի առավոտյան տվյալներով, ֆիրմային գնացքի տոմսեր են ձեռք բերել արդեն մոտ 300 ուղևորներ։

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:27
30 Մարտի 2017
6000 կիլոկալորիա մի նախաճաշից. որտեղ են մատուցում աշխարհի ամենահագեցնող նախաճաշը
Անգլիայի արևելքում գտնվող Գրեյթ Յարմուտ ոչ մեծ քաղաքում պատրաստում են նախաճաշ, որը պարունակում է ավելի քան 6000 կիլոկալորիա և կշռում է 4 կիլոգրամից ավելի:
11:57
30 Մարտի 2017
Ռոնալդինյուն թողարկել է իր առաջին սինգլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյուն ներկայացրել է իր առաջին սինգլը։
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ: