478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին բնորոշ չոր և շոգ ամառ է սպասվում. Հայհիդրոմետ
16:04
15 Հունիսի 2011

Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա օրերին կբարձրանա, հայտնեց Հայհիդրոմետ ծառայության Օպերատիվ հիդրոօթերևութաբանության կենտրոնի տնօրեն Զարուհի Պետրոսյանը։

«Ամառը չոր և շոգ է լինելու»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ Երևանում վաղը մոտ 28-30 աստիճան կլինի, իսկ հունիսի 20-ին ջերմաչափի սյունակը ցույց կտա 31-33 աստիճան։ «Տեղումներ մայրաքաղաքում առաջիկա օրերին չեն սպասվում, սակայն ամպամածություն է հնարավոր երեկոյան ժամերին»,- չորեքշաբթի ասաց նա լրագրողներին։

Ինչպես նշեց Պետրոսյանը, երկրի հարավում առաջիկա 5 օրերին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։

Ըստ նրա, եթե նախորդող օրերին դաշտավայրերում 28 աստիճան է արձանագրվել, ապա այժմ ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32-34 աստիճան։ 10-12 աստիճան նվազագույն ջերմաստիճանը կհասնի 16-18 աստիճանի։

«Հյուսիսում, մասնավորապես, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի առանձին շրջաններում տեղումների հավանականությունը պահպանվում է, երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր են անձրև, քամու ուժգնացում և կարկուտ»,- ասաց նա։

Պետրոսյանը նշեց, որ առաջիկա երկու ամիսներին ջերմաստիճանը կպահպանվի նորմային մոտ դրական միտումով, իսկ ամսական տեղումները նորմայից քիչ կլինեն։

Նա միաժամանակ ընդգծեց, որ օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում մնում է նորմայի սահմաններում՝ 16 աստիճան, դաշտավայրերում՝ 25-27, իսկ լեռնային շրջաններում՝ 13-15 աստիճան։ Առավելագույն ջերմաստիճանը նույնպես նորմայի սահմաններում է՝ 34-35 աստիճան։
Պետրոսյանը նշեց, որ Երևանում հուլիս-օգոստոսի միջին ջերմաստիճանը կպահպանվի 25-27 աստիճանի մակարդակում։ «Հուլիսն ամենաշոգ ամիսն է համարվում, թեև Երևանի առավելագույն ջերմաստիճանը սովորաբար արձանագրվում է օգոստոսի սկզբին՝ 35-37 աստիճան»,- ասաց նա։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»:
14:57
08 Օգոստոսի 2017
Սպառողական վարկեր «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության դեպքում ՎՏԲ–Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը:
16:01
07 Օգոստոսի 2017
Քլոյե Քարդաշյանը սեր է խոստովանել հայերենով (ՖՈՏՈ)
Աղջիկը մակագրել է 26-ամյա ընկերոջ հետ համատեղ լուսանկարը։