486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Մանկապղծության մեջ մեղադրվող հայ ձեռներեցը կդատվի հրապարակային դատավարությամբ. թերթ
14:00
14 Հունիսի 2011

Մանկապղծության մեջ մեղադրվող հայ խոշոր ձեռներեց Սերոբ Տեր-Պողոսյանը կդատվի հրապարակային դատավարությամբ, գրում է «Ժողովուրդ» թերթը:

Ըստ թերթի, չի բացառվում, որ Տեր-Պողոսյանի գործը կքննվի Ալավերդու դատարանում, ինչն առավելագույն լրագրողների և մարդկանց ներկայություն ապահովելու հնարավորություններ է ընձեռում: Թերթի աղբյուրները նաև նշում են, որ Տեր-Պողոսյանի մեղադրական եզրակացության հիմքում, որպես իրեղեն ապացույցներ, դրված են այն տեսանկարահանումները, որոնք գտնվել են Տեր-Պողոսյանի համակարգչում և արված են հենց իր կողմից:

Միաժամանակ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասացին, որ բաց կամ փակ դատավարություն անցկացնելու մասին որոշում կարող է ընդունել միայն գործը վարող դատավորը՝ մեղադրյալի պաշտպանող կողմի միջնորդության հիման վրա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, նախաքննության ընթացքում ստացված ապացույցների համաձայն՝ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն  Տեր-Պողոսյանը 2004-2010թթ. ընթացքում, գումարների տրամադրմամբ նյութական օգնություն  ցուցաբերելով Ախթալա քաղաքի անչափահաս բնակիչներին, օգտագործելով վերջիններիս անչափահաս լինելու հանգամանքը` դրանով իսկ նրանց դնելով նյութական և այլ կախվածության մեջ, նշված ժամանակահատվածում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» վարչական շենքի բնակելի տարածքում և Ախթալա քաղաքում գտնվող  իր տանը պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ ունենալուն և համասեռամոլության, որոնց հենց առաջին հանդիպման ժամանակ անհատույց կերպով 100 հազար դրամ է (շուրջ 300 դոլար) տվել:

Քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ ՔՕ 140-րդ հոդվածի հատկանիշներով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը, անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով) Տեր-Պողոսյանին առաջադրված մեղադրանքները, որոնք մինչև երեք տարի ազատազրկում են նախատեսում, վերաորակավորման են ենթարկվել, և Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 139-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի և երրորդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է համապատասխանաբար 4-10 և 8-10 տարի ազատազրկում:

139-րդ հոդվածը պատիժ է նախատեսում սեքսուալ բնույթի բռնի գործողությունների համար, որոնք կատարվել են տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ, ինչպես նաև սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքի համար, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ:

Քրեական գործն ուղղվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:
Սերոբ Տեր-Պողոսյանը հերքում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները և հայտարարել է իրավապահ մարմիններին դիմելու մտադրության մասին՝ իր դեմ կազմակերպած «կլոունադայի» հեղինակներին և պատվիրատուներին գտնելու պահանջով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:21
24 Հունվարի 2017
ՀՀ ԱԻՆ–ը նախորդ տարի հարյուրավոր կենդանիներ է փրկել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2016 թ.–ին ստացել է շուրջ 200 ահազանգ` կենդանիներին փրկելու խնդրանքով։
16:41
24 Հունվարի 2017
Իտալիայում ձնակույտի տակ մնացած հյուրանոցից փրկել են շան երեք ձագի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փրկարարները շան երեք ձագի են փրկել Իտալիայում գտնվող Rigopiano հյուրանոցի փլատակների տակից, որը նախորդ շաբաթ մնացել էր ձնակույտի տակ։
16:28
24 Հունվարի 2017
Թրամփի տխուր կնոջ մասին #SadMelania հեշթեգը գրավում է ինտերնետը
Հունվարի 20–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո սոցցանցերում սկսեցին օգտագործել #SadMelania (տխուր Մելանյա) հեշթեգը։  
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։