477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել «մարտի 1-ի» գործի քննության ընթացքը
11:09
14 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ԱՄՆ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի (Thomas Melia) հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է 2008թ.-ի մարտի 1-ի անկարգությունների վերաբերյալ նախաքննության ընթացքը։

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 քաղաքացի:

Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, Հովսեփյանը հանգամանորեն ներկայացրել է նախաքննական մարմնի կատարած աշխատանքները` քննչական գործողությունները, փորձաքննությունների արդյունքները, եզրակացությունները, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը ուղարկված հանձնարարականները, միջնորդագրերը` օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, միջազգային բազում կազմակերպությունների` այդ թվում նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թ. Համմարբերգին   փորձագիտական և մասնագիտական աջակցության համար ուղղված դիմումները, նամակները:

Աղվան Հովսեփյանը շեշտել է, որ այս պահին ևս պատրաստ են ընդունելու միջազգային փորձագետի, մասնագետի, ով կարող է օգնել, օժանդակել նախաքննական մարմնին:
«Քրեական գործով կազմվել է ավելի քան 300 հատոր, ուսումնասիրվել են բազում տեսաձայնագրություններ, վերարտադրվել է զանգվածային անկարգությունների ընդգրկման գրեթե ողջ տարածքը»,- ընդգծել է նա։ Ըստ Հովսեփյանի,  հստակեցվել են մահացած անձանց դեպքերի վայրերը, փորձաքննության են ուղարկվել  բոլոր այն հատուկ միջոցները, զենքերը։

Հովսեփյանը նշել է նաև, որ  նկատի ունենալով հանրության հետաքրքրվածությունը մարտի 1-ի դեպքերի քննության ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև` հանրության հետ ակտիվ շփումներ ձևավորելու արդյունքում նոր հանգամանքների, նոր ապացույցների, նոր վկաների ի հայտ գալու նկատառումով, հանձնարարվել է քննչական խմբի ղեկավարին և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին ամիսը 2 անգամ հանդիպել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, կազմակերպել «Բաց դռների օր»:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ կատարված աշխատանքով հանդերձ դեռ չի հաջողվել ամբողջությամբ բացահայտել 10 անձանց մահվան հանգամանքները:

«Այդ առումով  օբյեկտիվ են հասարակական, քաղաքական  շրջանակների, տուժողների իրավահաջորդների կողմից հնչող  հարցադրումները։ Սակայն օբյեկտիվ են նաև այն խոչընդոտները, այն հանգամանքները, որոնք դժվարություններ են ստեղծում նախաքննական մարմնին. իրադարձությունները տեղի են ունեցել գիշերով, բազմահազար անձանց մասնակցությամբ, մի քանի հազար քառակուսի մետր տարածք ընդգրկող բնակելի հատվածում»,- ասել է գլխավոր դատախազը։

Նա հայտնել է, որ նախաքննական մարմինն իր լիազորությունները, իր գործառույթները իրականացնում է քրեաիրավական հարթությունում, մեղավոր անձանց ի հայտ բերելու, նրանց պատասխանատվություն սահմանող մեղադրանքը անհատականացնելու համար անհրաժեշտ է բավարար ապացուցողական բազա, որպեսզի դատարանում հնարավոր լինի ապացուցել այն:

Թոմաս Մելիան նշել է, որ իրոք կատարվել է հսկայական աշխատանք, շնորհակալություն է հայտնել Հովսեփյանին` մանրամասն իրազեկելու համար։Նա նաև հետաքրքրվել է 2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և սպանությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի` մասնավորապես 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Տվյալ գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ի պատասխան տեղեկացրել է, որ քննչական աշխատանքները երբեք չեն դադարեցվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք: