486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Գրող Հակոբ Կարապենցի անվան կենտրոն է բացվել ՀԿԵ-ի հովանու ներքո գործող երևանյան դպրոցներից մեկում
13:46
10 Հունիսի 2011

Գրող և հրապարակախոս Հակոբ Կարապենցի անվան կենտրոն է բացվել Երևանի թիվ 6 դպրոցում, որը գործում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հովանու ներքո: ՀԿԵ-ն աջակցում է դպրոցին Երևանի քաղաքապետարանի հետ այս տարի կնքված համաձայնագրի շրջանակներում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀԿԵ-ից:

Հակոբ Կարապենցի անվան կենտրոնում ներկայացված են նրա գրքերը, հրապարակախոսությունները, լուսանկարները, այլ փաստաթղթեր: Դպրոցի տնօրեն Օվսաննա Բաբայանի և Կարապենցի քույր Նաիրի Սահակյանի նախաձեռնությամբ  նախատեսվում է նաև գրողի աշխատանքները տեղափոխել էլեկտրոնային կրիչների վրա՝ ստեղծելով միասնական ֆոնդ, ինչի շնորհիվ գրքերը մատչելի կլինեն և հայաստանյան, և օտարերկրյա ընթերցողների համար:

Կարապենցի անվան կենտրոնի հավաքածուն անընդհատ համալրվում է, գրողի հարազատները, ընկերները և ծանոթները կենտրոնին են հանձնում նոր նյութեր:

Դպրոցը գրողի անունն է կրում  1995-ից: Բացման արարողությանը մասնակցեցին ՀԿԵ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը, ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Կարեն Անտոնյանը, Էրեբունի վարչական շրջանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչները: 

Ամերիկահայ գրող և հրապարակախոս Հակոբ Կարապենցը (Կարապետյան) ծնվել է 1925 թ. օգոստոսի 5-ին իրանական Թավրիզում: Կարապենցը երկար տարիներ աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական խմբագրությունում:

Կարապենցը հրապարակել է «Անծանոթ հոգիներ» (1970),  «Կարթագենի դուստրը» (1972), «Ամերիկյան շուրջպար» (1986), պատմվածքների ժողովածուները, «Ադամի գիրքը» վեպը (1983) և այլ աշխատանքներ: Այժմ գործում է Կարապենցի անվան հիմնադրամ, որը թոշակներ է տրամադրում երիտասարդ գրողներին: Այդ թոշակներն արդեն ստացել է 360 երիտասարդ գրող:  

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: