484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ազգային խոհանոցի ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 12-ին Երևանում
16:46
08 Հունիսի 2011

Հայկական ազգային խոհանոցի ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 12-ին  «Էրեբունի» թանգարանի տարածքում, հայտնեց «Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացումը և պահպանումը» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

«Ցուցահանդեսի մուտքն ազատ կլինի, իսկ ներկայացված ուտեստների գները զուտ խորհրդանշական կլինեն»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Մամուլյանը։ Նա ավելացրեց, որ ողջ հասույթը կփոխանցվի ինչ-որ դպրոցի։

Նա նշեց, որ բացի հայ խոհարարներից, իրենց վարպետությունը կցուցադրեն Իրանի, Վրաստանի խոհարարները, նաև ասորական ուտեստներ կլինեն։

Խոսելով հայկական ազգային խոհանոցի հատկությունների մասին՝ Սեդրակյանն ընդգծեց, որ այն առավել մոտ է բնությանը՝ ավանդական ուտեստների կազմի մեջ մտնում է այն ամենը, ինչն աճում է Հայաստանի տարածքում։

Նա ընդգծեց աշխարհին հայկական ազգային խոհանոցի ներկայացման անհրաժեշտությունը, որի մասին տեղեկությունները խիստ մասնատված են, իսկ հետագայում՝ ծիսակարգերի նկարագրությամբ Ազգային խոհանոցի հանրագիտարանի կազմումը։

Ազգագրագետ Մանե Առաքելյանն իր հերթին նշեց, որ ցուցահանդեսի շնորհիվ, որն ամեն տարի անցկացվում է այդ օրը՝ 2009թ.-ից սկսած, հաջողվել է վերականգնել և ժողովրդականացնել շուրջ 60 հայկական ազգային ուտեստ։

Այդ կապակցությամբ «Հայկական ազգային խոհանոցային ավանդույթների զարգացումը և պահպանումը» ՍՊԸ տնօրեն Գարիկ Գևորգյանը նշեց, որ մինչև տարեվերջ ծրագրվում է հայկական խոհանոցին նվիրված մի շարք տոնական միջոցառումներ անցկացնել։ Դրանց թվում են՝ Սարդարապատի տարածքում հուլիսի 14-ին տոլմայի փառատոնը, սեպտեմբերի 17-18-ը Ախթալայում՝ խորովածի փառատոնը և հոկտեմբերի 15-ին՝  Խոհանոցի համաշխարհային փառատոնը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը: